Երևանում հայտնաբերվել է կեղծ փաստաթղթերով ՌԴ քաղաքացիություն ձեռք բերած անձը
Իրավունք
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Իսահակյան փողոցի սկզբնամասից հոկտեմբերի 20-ին` ժամը 10.10-ին, բերման են ենթարկել 1959թ. ծնված Սամվել Պ.-ին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Սամվել Պ.-ն օգոստոսի 21-ից ՌԴ Սվերդլովսկի մարզի Պերվոուրալսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 292 հոդվածի 1-ին մասի (կեղծ փաստաթղթերի տրամադրումը, որը հանգեցրել է անօրինական ՌԴ քաղաքացիության ձեռք բերելուն) մեղադրանքով:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին