Դադարեցվել է դատավորներ Եվա Դարբինյանի և Իսկուհի Վարդանյանի լիազորությունները
Իրավունք
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել են որոշ դատավորների լիազորություններ: Նախագահի հրամանագրում ասված է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետերով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 17-ի եզրակացությունները' որոշում եմ.
2014 թվականի հոկտեմբերի 22-ից դադարած համարել՝
1) Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանի լիազորությունները.
2) Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Իսկուհի Վարդանյանի լիազորությունները»:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար