Ճանապարհային ոստիկանությունը պարզաբանում է
Իրավունք
«Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը 2014 թ. հոկտեմբերի 20-ին նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանին՝ հարց բարձրացնելով Շահումյանի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ ուղղությամբ՝ Վ. Սարգսյան փողոցով երթևեկելիս ձախ թևի վրա և Տիգրան Մեծի փողոցի վրա գտնվող «Լավանդա» խանութի դիմաց տեղադրված 3.27 «ԿԱՆԳԱՌՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ է» և 6.4 «ԿԱՅԱՆՄԱՆ ՏԵՂ» ճանապարհային նշանների հակասության վերաբերյալ:
Միանգամից նշենք, որ տեղադրված նշաններն իրար չեն հակասում: ՀՀ կառավարության 26.10.2006 թ. «Ճանապարհային լուսացույցերին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները հաստատելու մասին» որոշման հավելված № 3-ի 50.35 և Հայաստանի Հանրապետությունում գործող ԳՕՍՏ Ռ 52289-2004 «Ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցներ» ստանդարտի 5.4.31 կետերով 3.27 ճանապարհային նշանի ազդման գոտին կարող է սահմանափակվել 6.4 ճանապարհային նշանի և (կամ) 1.4 դեղին գույնի հորիզոնական հոծ գծանշման միջոցով:
Վ. Սարգսյան փողոցում երկու պայմաններն էլ միաժամանակ ապահովված են: 3.27 նշանը Վ. Սարգսյան փողոցում ընդհանրապես կարելի էր չտեղադրել, որովհետև Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնների 84-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի համաձայն՝ տվյալ վայրերում կանգառն արգելվում է: Սակայն հաշվի առնելով մեր վարորդների նման նրբին հարցերի վերաբերյալ ոչ բավարար գիտելիքները՝ դրանք ստիպված տեղադրվել են:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին