Ալեք Ենիգոմշյանին վտանգի մեջ թողնելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ
Իրավունք
Հայաստանյան տեղեկատվական կայքերում 2014թ. հոկտեմբերի 19-ին տարածվել է հրապարակում այն մասին, որ նույն օրը' ժամը 19:45-ի սահմաններում, Երևանի Սայաթ-Նովայի փողոցի Ֆրանսիական հրապարակին հարող հատվածում ոստիկանության ծառայողները կանգնեցրել են քաղաքացի Ալեք Ենիգոմշյանի հարևան Վահրամ Գաբրիելյանի վարած ավտոմեքենան և քաշելով մեքենայից դուրս բերել Ալեք Ենիգոմշյանին: Չնայած այն հանգամանքին, որ վերջինս մի քանի անգամ կրկնել է, որ կույր է և չի տեսնում, ոստիկանության ծառայողները նույն ավտոմեքենայով վարորդի հետ մեկնել են' Ալեք Ենիգոմշյանին թողնելով փողոցի բանուկ հատվածում' վտանգի մեջ: Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում' ՀՀ քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ և 309-րդ հոդվածի 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին