«Անոնիմուսների երթ»-ից կան բերման ենթարկված քաղաքացիներ
Իրավունք
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, բերման է ենթարկվել Գայ Ֆոքսի դիմակներով 9 քաղաքացի, ովքեր գնում էին Ազատության հրապարակ՝ մասնակցելու ի պաշտպանություն «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի և ընկերների համար կազմակերպված երթին. նրանց մեկ տարի առաջ ճիշտ այս օրը ձերբակալել էին։
Ոստիկաները պահանջել են նրանցից հանել «Անոնիմուսի» դիմակները, սակայն վերջիններս չեն ենթարկվել։
Մասնակիցները վանկարկում են՝ «ազատություն քաղբանտարկյալներին» և թվարկում նրանց անունները:
Ըստ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի՝ օպերատիվ տվյալներ կան, որ հնարավոր է՝ կրկնվի նախորդ տարվա նոյեմբերի 5-ին տեղի ունեցած Շանթ Հարությունյանի մասնակցությամբ միջադեպը: Այս է պատճառը, որ ոստիկանները պահանջում են քաղաքացիներից շրջել առանց դիմակի:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին