Հարկադիր կատարման ծառայությունը հայտնաբերել է կեղծված վճարման հանձնարարագիր
Իրավունք
ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակներում արգելանք է կիրառվել և հարկադիր էլեկտրոնային աճուրդի է ներկայացվել պարտապան Սիլվա Համբարձումյանին պատկանող ք. Երևան, Երզնկյան փողոց, թիվ 47/1 հասցեում գտնվող անշարժ գույքը:
Հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված քաղաքացու կողմից ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայություն է ներկայացվել «Անելիք բանկ» ՓԲԸ-ի կողմից 2014թ. հոկտեմբերի 30-ին տրված № 12 վճարման հանձնարարագրի պատճենը, համաձայն որի՝ աճուրդում հաղթողը վճարել է աճուրդով ձեռք բերած գույքի գումարը՝ 40.198.000 ՀՀ դրամ:
Վճարման հանձնարարագրի իսկությունը հաստատելու համար ծառայությունը 2014թ. նոյեմբերի 6-ին դիմել է «Անելիք բանկ» ՓԲԸ-ին, որին ի պատասխան հայտնվել է, որ նման վճարման հանձնարարագիր չի կազմվել և ներկայացված հանձնարարագրում արտացոլված դրոշմակնիքը չի համապատասխանում բանկի դրոշմակնիքին:
Հաշվի առնելով, որ վերը նշված գործողություններում կարող են պարունակվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, 2014 թվականի նոյեմբերի 7-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի համապատասխան գրությամբ կատարողական վարույթից նյութեր են ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե' վերը նշվածին քրեաիրավական գնահատական տալու համար:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին