Արագաչափ սարքն ի վիճակի չէ տարբերել օրենսդիր է, թե ինչ. Արսեն Արշակյան
Իրավունք
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանը տեղեկացրեց, որ օրեցօր Երևանում տեսանկարահանող սարքերը և արագաչափերն ավելանում են: Անընդհատ իրականացվում են վերլուծություններ, որի արդյունքում էլ պարզվում է, թե որոնք են վթարայնության բարձր տոկոս կազմող տեղերը, որտեղ էլ տեղադրվում են արագաչափ սարքերը: Արշակյանի խոսքով՝ աշխատանքի այս մոտեցմամբ մեկ ամսվա ընթացքում մահվան ելքով վթարների թիվը քսանից երեսուն տոկոս նվազում ունի:
«Արագաաչափերի և տեսանկարահարող սարքերի արդյունավետությունը չգնահատել, այդքան էլ ազնիվ չի լինի: Նախկինում, օրինակ, ձմռանը Դավիթաշենի կամրջի վրա աղետալի վթարներ էին լինում: Արագաչափ սարքի տեղադրելուց հետո, իսպառ վերացել են նույն վայրում մահվան ելքով վթարները: Արագաչափը չի տեղադրվում ու մնում տեղում. յուրաքանչյուր ամիս վերլուծություն է իրականացվում, թե ինչ արդյունավետություն ունի»,- ասաց ոստիկանության գնդապետը:
Ինչպես հայտնի է, ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը հայց էր ներկայացրել դատարան՝ պահանջելով վերացնել ոստիկանության՝ իրեն տուգանելու մասին ակտը, քանի որ իրեն տուգանելու համար ՃՈ-ն պետք է ստանար խորհրդարանի համաձայնությունը: Լրագրողներից մեկն Արսեն Արշակյանից հետաքրքվեց՝ ի վերջո պատգամավորները տուգանվելո՞ւ են, թե ոչ, Արշակյանը պատասխանեց.
«Արագաչափ սարքն ի վիճակի չէ տարբերել օրենսդիր է, թե ինչ: Ցանկացած խախտում գրանցվում է և արձանագրությունն ուղարկվում»:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին