Թիվ 56 երթուղային միկրոավտոբուսում գողություն է կատարվել
Իրավունք
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևանի Վարդանանց և Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկից գողություն կատարելու կասկածանքով նոյեմբերի 19-ին` ժամը 18.20-ին, բերման են ենթարկել 1960թ. ծնված Աբրահամ Ք.-ին, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ: Պարզվել է, որ նույն օրը` ժամը 18.00-ին, թիվ 56 երթուղային միկրոավտոբուսի սրահում Աբրահամ Ք.-ն 1990թ. ծնված Լուսինե Ս.-ի պայուսակից գողացել է դրամապանակը: Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին