ԲՀԿ-ն պահանջում է անհապաղ ազատ արձակել Գագիկ Ծառուկյանին․ կուսակցության հայտարարությունը Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 3-ին Հնդկաստանի ռազմածովային ուժերը 48-ժամյա գործողության արդյունքում ազատագրել են ծովահենների կողմից գրավված իրանական նավը․ փրկվել է 20 մարդ Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք․ ՊԵԿ Նեպալում երկու ուղղաթիռ բախվել են վայրէջքի փորձի ժամանակ․ կա զոհ և վիրավոր Հայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Հրդեհ է բռնկվել Երևանի Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում ԱՄՆ-ն հարվածներ է հասցնում Իրանի ՀՕՊ համակարգերին․ Քեշմ կղզում և Բանդար Աբասում պայթյուններ են որոտացել Վենսը լավատեսական հայտարարությամբ է հանդես եկել Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 

«Դավիթ Հարությունյանի նկատմամբ իրավախախտումները շարունակվում են». ոստիկանության պարզաբանումը

Իրավունք

ՀՀ ոստիկանության համակարգում գործող ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի կողմից ոստիկանության Արմավիրի բաժնի ՁՊՎ-ում գտնվող ձերբակալված Դ. Հարությունյանի հետ 19.11.2014 թ. առանձնազրույցի արդյունքների մասին www.policemonitoring.org կայքէջում տեղադրված հրապարակման առնչությամբ ոստիկանությունը հայտնում է.

2014թ. նոյեմբերի 17-ին՝ ժամը 8:30-ին, քրեական գործով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 13.11.2014 թ. որոշման հիման վրա, խուզարկություն կատարելու նպատակով, ոստիկանության Արմավիրի բաժնի 7 ծառայողներ, որոնցից 3-ը՝ համազգեստով, այցելել են Դավիթ Հարությունյանի տուն: Տան դռան մոտ հանդիպել են երկու ճամպրուկներ ձեռքերին դուրս եկող Դ. Հարությունյանին, ով նկատելով ոստիկանության համազգեստով առջևից իրեն մոտեցող ՀՈԲ տեսուչ Կ. Հակոբյանին, ճամպրուկները ձեռքից գցելով՝ ոտքով ու գլխով ուժգին հարվածել է նրա որովայնին ու գլխին:

Այնուհետև խոհանոցից վերցրած դանակով հարվածել է ՔՀ բաժանմունքի օպերլիազոր Կ. Թարվերդյանի ձեռքին՝ տալով հայհոյանքներ: Ոստիկանության ծառայողները, կիրառելով ձեռնամարտի հնարքներ, Դ.Հարությունյանին վնասազերծել և ժամը 8.50-ին, երեք ոստիկանների ուղեկցությամբ, բերման են ենթարկել ոստիկանության Արմավիրի բաժին: Ոստիկանության մյուս ծառայողները ընթերակաների և Դ. Հարությունյանի ծնողների ներկայությամբ կատարել են բնակարանի խուզարկություն: Վնասվածք ստացած Կ. Հակոբյանը և Կ. Թարվերդյանը նույն օրը դիմել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ նրանց մոտ նախնական ախտորոշվել է «փակ գլխուղեղային վնասվածք հարցականով, ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ ձախից» և «ձախ ձեռնաթաթի թիկնային մակերեսի կտրած վերք»:

Նույն օրը՝ ժամը 11.25-ին, նյութերը և Դ.Հարությունյանը ներկայացվել են քննիչին: 17.11.2014 թ. դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նույն օրը, ժամը 18.55-ին, Դ. Հարությունյանը ձերբակալվել է և ժամը 19.20-ին ընդունվել ՁՊՎ: Ժամը 19:30-ին Դ. Հարությունյանը դուրս է բերվել խցից դեպի բուժկետ, հրավիրվել է շտապօգնության անձնակազմ, ենթարկվել է բուժզննության, որի ընթացքում նրա մարմնի վրա հայտնաբերվել են աջ այտի շրջանի փափուկ հյուսվածքների սարջարդ և աջ ոտքի սրունքի կողային քերծվածք:

«Ձերբակալված անձանց բուժզննության կամ բուժօգնության» գրանցամատյանում բժիշկ Գալստյանի կողմից կատարված գրառման համաձայն՝ Դ. Հարությունյանը բուժզննության ընթացքում բանավոր հայտարարել է, որ «մարմնական վնասվածքը ստացել է ձերբակալման ընթացքում ոստիկանության դիմադրության ժամանակ»: Դ. Հարությունյանի վնասվածքների մասին նույն օրը իրազեկվել են նախաքննություն կատարող մարմինը և Արմավիրի մարզի դատախազը:

Նոյեմբերի 18-ին, ժամը 14:00-ին, ձերբակալված Դ. Հարությունյանը հրաժարվել է իրեն հասանելիք սննդից և ջրից՝ հայտարարելով հացադուլի և ջրադուլի մասին: Նրանից ընդունվել է դիմում, որը գրանցվել է ոստիկանության Արմավիրի բաժնում: Այդ մասին իրազեկվել են հսկող դատախազը, քրեական վարույթն իրականացնող մարմինը և գերատեսչական վերահսկողություն իրականացնող վերադաս մարմինը, իսկ հացադուլի վերաբերյալ նյութերն ուղարկվել են Արմավիրի մարզի դատախազություն:

Նոյեմբերի 19-ին ՀՀ ոստիկանությունում գործող ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը այցելել է ոստիկանության Արմավիրի բաժնի ՁՊՎ-ում գտնվող ձերբակալված Դ. Հարությունյանին և նրա հետ առանձնազրույցի արդյունքները հրապարակել www.policemonitoring.org կայքէջում, ըստ որի՝ Դ.Հարությունյանը ոստիկանության Արմավիրի բաժին բերման ենթարկվելու պահից 17.11.2014 թ. ժամը 08.50-ից հայտարարել է հացադուլի և ջրադուլի մասին, որպես պատճառ դիտորդներին հայտնել է, որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ և պահանջել է անհապաղ ազատ արձակել ու պատժել իրեն ծեծի ենթարկած ոստիկանին, ում անունը չգիտի, բայց առերեսման դեպքում՝ կճանաչի:

Միաժամանակ դիտորդական խմբի կողմից կայքէջում նշվել է, որ ոստիկանության ծառայողները Դ. Հարությունյանի տուն խուզարկության են գնացել 17.11.2014 թ. ժամը 06.30-ին և առանց ներկայանալու, որ ոստիկաններ են, տուն են ներխուժել 15-20 հոգով՝ քաղաքացիական հագուստով: Հասարակական դիտորդական խմբին Դ. Հարությունյանը հայտնել է նաև, որ ինքը հոգեկան հիվանդ է և ապաքինվելու նպատակով հաճախակի դիմում է բուժօգնության համապատասխան բուժհաստատությունում: Իրականում՝ Դ. Հարությունյանը հացադուլի և ջրադուլի մասին հայտարարել է ոչ թե ոստիկանության Արմավիրի բաժին բերման ենթարկվելու պահից՝ 17.11.2014թ. ժամը 08.50-ից, այլ նոյեմբերի 18-ին՝ ժամը 14:00-ից, ինչի վերաբերյալ նրանից ընդունվել է դիմում, այդ մասին իրազեկվել են հսկող դատախազը, քրեական վարույթն իրականացնող մարմինը և գերատեսչական վերահսկողություն իրականացնող վերադաս մարմինը, իսկ հացադուլի վերաբերյալ նյութերն ուղարկվել են Արմավիրի մարզի դատախազություն: Ինչ վերաբերվում է Դ.Հարությունյանի կողմից իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չլինելու, իրեն ազատ արձակելու և ոստիկանության ծառայողի կողմից ծեծի ենթարկելու հանգամանքին, ապա դեպքով քննությունն ընթացքի մեջ է:

Խուզարկության նպատակով այցելությունը իրականում կատարվել է ոչ թե 17.11.2014 թ. ժամը 06.30-ին, այլ 08.30-ին: Եղել են ոչ թե 15-20 անձինք, այլ 7-ը, որոնցից 3-ը, ինչպես արդեն նշեցինք, համազգեստով: Հոգեկան հիվանդությամբ տառապելու վերաբերյալ նշենք, որ ՁՊՎ ընդունելուց հետո, բուժզննության ժամանակ և դրանից հետո, Դ. Հարությունյանը չի գանգատվել, որ տառապում է հոգեկան հիվանդությամբ և ինքն ապաքինվելու նպատակով բուժօգնության է դիմում որևիցէ հաստատություն: Բացի այդ, քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից նույնպես Դ. Հարությունյանի՝ նման հիվանդությամբ տառապելու մասին նշում, իրազեկում չի կատարվել:

Դ. Հարությունյանի կողմից հացադուլ հայտարարելուց հետո, նրա առողջական վիճակը հսկողության տակ պահելու համար, վերջինս վերցվել է բուժհսկողության տակ, և 11 անգամ հրավիրվել է շտապօգնություն: Դ. Հարությունյանի կողմից ոստիկանության ծառայողներին դիմադրություն ցուցաբերելու դեպքի հանգամանքները պարզաբանելու նպատակով, ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում 17.11.2014 թ. նշանակվել է ծառայողական քննություն: - 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԲՀԿ-ն պահանջում է անհապաղ ազատ արձակել Գագիկ Ծառուկյանին․ կուսակցության հայտարարությունըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 3-ինՀնդկաստանի ռազմածովային ուժերը 48-ժամյա գործողության արդյունքում ազատագրել են ծովահենների կողմից գրավված իրանական նավը․ փրկվել է 20 մարդՈւիթկոֆը հայտարարել է ՌԴ-ի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի մասնակցությամբ բանակցություններ սկսելու մասին Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք․ ՊԵԿՆեպալում երկու ուղղաթիռ բախվել են վայրէջքի փորձի ժամանակ․ կա զոհ և վիրավորReuters․ Հայտնի է, թե ով է ներկայացնելու Միացյալ Նահանգները Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում Հայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀրդեհ է բռնկվել Երևանի Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում Վենսը լավատեսական հայտարարությամբ է հանդես եկելՊաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարըՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՀրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. պետշահերի հայցը մասնակի բավարարվել է Ուկրաինայում լարված իրավիճակ է. Բուդանովը ցուցարարների զայրույթից խուսափելու համար թաքնվել է ավտոբուսումԿառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»Փաշինյանը մեկնել է ԲրյուսելԻշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին․ «Ժողովուրդ»Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը Բացառիկ. Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում. աթոռամարտ․ «Ժողովուրդ»Հայրենասիրության մասին՝ հրապարակավ, քաղաքացիության մասին՝ միայն գրավոր համաձայնությա՞մբ․ «Ժողովուրդ»ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր ԿարլսոնԵրկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում ենԴեպի Չինաստան ռուսական գազի մատակարարման ռեկորդ է սահմանվելԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումիցԿոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակելՄանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտելՈւկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. ՊեսկովԾակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետԱդրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում378 օր՝ Մարսի պայմաններում․ NASA-ի փորձի մասնակիցները դուրս են եկել մեկուսացումիցՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանՊլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի«Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». ՎարդանյանՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրսԷրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ«Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է». Ալեն ՍիմոնյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տան
Ամենադիտված