Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 3-ին Հնդկաստանի ռազմածովային ուժերը 48-ժամյա գործողության արդյունքում ազատագրել են ծովահենների կողմից գրավված իրանական նավը․ փրկվել է 20 մարդ Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք․ ՊԵԿ Նեպալում երկու ուղղաթիռ բախվել են վայրէջքի փորձի ժամանակ․ կա զոհ և վիրավոր Հայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Հրդեհ է բռնկվել Երևանի Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում ԱՄՆ-ն հարվածներ է հասցնում Իրանի ՀՕՊ համակարգերին․ Քեշմ կղզում և Բանդար Աբասում պայթյուններ են որոտացել Վենսը լավատեսական հայտարարությամբ է հանդես եկել Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. պետշահերի հայցը մասնակի բավարարվել է 

Դաստակերտի համայնքապետը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ

Իրավունք

Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում ավարտվել է Դաստակերտ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Երևան քաղաքի բնակիչ, ՍՊ ընկերության ներկայացուցիչ Բ.Աբրահամյանը 2007թ. ամռանը հանդիպել է Սյունիքի մարզի Դաստակերտ համայնքի ղեկավար Ն. Ֆիլոսյանին, հայտնել ընկերության կողմից Դաստակերտ համայնքում ՀԷԿ կառուցելու նպատակի մասին՝ խնդրելով հողատարածք տրամադրել:

Վերջինս, հավանություն տալով առաջարկին, 2007թ. հունիսի 17-ին հրավիրել է համայնքի ավագանու նիստ և առաջարկել համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.2 հա հողը էներգետիկ, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա փոխադրելու համար ՀՀ Կառավարությանը դիմելու մասին որոշում ընդունել, այնուհետև, հիմք ընդունելով ավագանու' նույն օրն ընդունած թիվ 8 որոշումը, հողի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով Սյունիքի մարզպետարանի միջոցով դիմել է ՀՀ Կառավարություն:

Կառավարության 2008թ. փետրվարի 7-ի թիվ 125 որոշմամբ նշված հողատարածքի նշանակությունը փոխվել է։ Այդ մասին համայնքի ղեկավարը տեղեկացրել է ՍՊ ընկերության ներկայացուցչին։ Ապա, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2008թ. ապրիլի 28-ին, խախտելով գործող օրենսդրության պահանջները՝ ըստ որի համայնքի ղեկավարը չի կարող անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, բաժնեմասերի առք ու վաճառքի պայմանագրով գնել է տվյալ ՍՊ ընկերության 8% բաժնեմասը և դարձել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ըն կերության մասնակից։ Իսկ 2008թ. մայիսի 4-ին հրավիրել է ավագանու նիստ և առաջարկել էներգետիկ, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա փոխադրված համայնքային սեփականություն հանդիսացող 0.2 հա հողը ՍՊ ընկերությանն օտարելու մասին որոշում կայացնել, որից հետո, օգտագործելով համայնքի ղեկավարի իր լիազորությունները, նույն օրը որոշում է կայացրել և նշված հողն ուղղակի վաճառքով օտարել արդեն իր իսկ մասնակցությամբ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերությանը:

Հողատարածքում ՀԷԿ կառուցելու նպատակով համապատասխան լիցենզիա և քաղաքաշինական այլ փաստաթղթեր ձեռք չբերվելու պատճառով մինչև 2010թ. նշված հողատարածքում շինարարություն չի իրականացվել: Բ. Աբրահամյանը 2010թ. գարնանը խնդրել է Ն. Ֆիլոսյանին թույլատրել առանց շինարարության թույլտվության և քաղաքաշինական այլ փաստաթղթերի իրականացնել ՀԷԿ-ի շինարարական աշխատանքներ' մինչև համապատասխան փաստաթղթեր ձեռք բերելը, ինչը վերջինս թույլատրել է։ Ավելին՝ շինարարական աշխատանքներին ինքնակամ ներգրավել է քեռուն և Դաստակերտ համայնքի մի խումբ բնակիչների։ Ընկերությունը 2010-2012թթ. ընթացքում իրականացրել է ՀԷԿ-ի ինքնակամ շինարարական աշխատանքներ։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ն. Ֆիլոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով և 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ օրենքով սահմանված արգելքին հակառակ' անձամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպության կառավարմանը մասնակցելու և շահադիտական դրդումներից ելնելով՝ իր ծառայողական պարտականությունը չկատարելու, այսինքն' էներգետիկ, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա փոխադրված համայնքային սեփականություն հանդիսացող 0.2 հա հողն արդեն իսկ իր մասնակցությամբ ձե ռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերությանն ուղղակի վաճառքով օտարելու, ընկերության կողմից 2010-2012թթ. ընթացքում իրականացված ինքնակամ շինարարական աշխատանքները չկանխարգելելու և չկասեցնելու, ընկերության նկատմամբ դիտավորությամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները չկիրառելու հետևանքով համայնքի իրավունքներին և օրինական շահերին էական վնաս պատճառելու համար:

Քրեական գործը 2014թ. նոյեմբերի 24-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի դատախազին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 3-ինՀնդկաստանի ռազմածովային ուժերը 48-ժամյա գործողության արդյունքում ազատագրել են ծովահենների կողմից գրավված իրանական նավը․ փրկվել է 20 մարդՈւիթկոֆը հայտարարել է ՌԴ-ի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի մասնակցությամբ բանակցություններ սկսելու մասին Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք․ ՊԵԿՆեպալում երկու ուղղաթիռ բախվել են վայրէջքի փորձի ժամանակ․ կա զոհ և վիրավորReuters․ Հայտնի է, թե ով է ներկայացնելու Միացյալ Նահանգները Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում Հայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀրդեհ է բռնկվել Երևանի Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում Վենսը լավատեսական հայտարարությամբ է հանդես եկելՊաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարըՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՀրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. պետշահերի հայցը մասնակի բավարարվել է Ուկրաինայում լարված իրավիճակ է. Բուդանովը ցուցարարների զայրույթից խուսափելու համար թաքնվել է ավտոբուսումԿառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»Փաշինյանը մեկնել է ԲրյուսելԻշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին․ «Ժողովուրդ»Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը Բացառիկ. Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում. աթոռամարտ․ «Ժողովուրդ»Հայրենասիրության մասին՝ հրապարակավ, քաղաքացիության մասին՝ միայն գրավոր համաձայնությա՞մբ․ «Ժողովուրդ»ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր ԿարլսոնԵրկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում ենԴեպի Չինաստան ռուսական գազի մատակարարման ռեկորդ է սահմանվելԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումիցԿոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակելՄանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտելՈւկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. ՊեսկովԾակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետԱդրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում378 օր՝ Մարսի պայմաններում․ NASA-ի փորձի մասնակիցները դուրս են եկել մեկուսացումիցՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանՊլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի«Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». ՎարդանյանՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրսԷրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ«Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է». Ալեն ՍիմոնյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»
Ամենադիտված