Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է խարդախության 6 դեպք
Իրավունք
Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 8 պատահարի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, նոյեմբերի 26-ից 27-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձան ագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 9-ը: Բացահայտվել է խարդախության 6, խուլիգանության 1, գողության, յուրացման և ապօրինի ծառահատման 2-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 5, մարմնական վնասվածք հասցնելու և ապօրինի ծառահատման 1-ական դեպք:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին