ՀԿԵ-ի Երևան գծի ուղեմասի կայարանից ռելսեր են գողացել
Իրավունք
Ոստիկանության Մեծամորի բաժնում «Հարավ-Կովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ Երևանի գծի ուղեմասի աշխատակցից նոյեմբերի 25-ին' ժամը 16.20-ին, հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը նշված ՓԲԸ պատկանող, Զարթոնք գյուղի տարածքում գտնվող Երևան գծի ուղեմասի «Սովետական» կայարանից գողացել են 8 ռելս' յուրաքանչյուրը 12 մ երկարությամբ: Մեկնած օպերատիվ խումբը կայարանից մոտ 350 մ հեռավորության վրա հայտնաբերել է գողոնի մի մասը' զոդված վիճակում:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 1985թ. ծնված Արթուր Ս.-ն, որը նոյեմբերի 26-ին' ժամը 15.25-ին, բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար