Ամերիկահայ ֆինանսիստը ձերբակալվել է 6.3 մլն դոլար յուրացնելու կասկածանքով
Իրավունք
ԱՄՆ-ի Ինգլվուդ քաղաքում գործող ընկերություններից մեկի ֆինանսական մասով ավագ պաշտոնյա, 50-ամյա Կոմիտաս Կարապետ Հարությունյանը նախօրեին ձերբակալվել է՝ ընկերությունից 6.3 մլն ԱՄՆ դոլար յուրացնելու համար: Այս մասին հաղորդել է nj.com-ը` վկայակոչելով Նյու Ջերսի նահանգի դաշնային դատախազին:
Հարությունյանը մեղադրվում է ընկերության աշխատակիցներին իր մեկ այլ ընկերությանը չեքեր դուրս գրել տալու համար: Ընդ որում՝ անձամբ կեղծել է ստորագրություններ: Իսկ այդ գումարային հատկացումներով հոգացել է իր անձնական ծախսերը՝ առանձնատան հարկերի մուծում, մեքենայի ծախսեր, բանկային քարտի վճարումներ:
Նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)