Ծառայողական քննություն է ընթանում Վանաձորի ոստիկանությունում կնոջ նկատմամբ բռնության հրապարակման առնչությամբ
Իրավունք
Վանաձորի ոստիկանությունում գրացված միջադեպի` կնոջ նկատմամբ բռնության կիրառման հրապարակման առնչությամբ ՀՀ ոստիկանությունում ծառայողական քննություն է անցկացվում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Ներքին անվտանգությունում ուսումնասիրություններ են կատարվում, եթե լինեն արդյունքներ, կհրապարակենք»,-ասաց Աշոտ Ահարոնյանը:
Իրավապաշտպաններն ահազանգել են, որ Վանաձորի ոստիկանությունում 24-ամյա կնոջը հարցաքննելիս նվաստացրել են, հոգեբանական ճնշումների, բռնության են ենթարկել, որից մեկ շաբաթ անց նա ինքնասպանության փորձ է կատարել։
ՀՀ ոստիկանությունը գերնպատակ է դարձրել խոշտանգումների ենթարկելու միջոցով ցուցմունք կորզելու հնարավորության իսպառ բացառումը: Այս մասին օրերս հայտարարել է ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը: Նա նշել է, որ հեռու են այն մտքից, որ այդ ամենը առկա չէ ոստիկանական համակարգում, բայց անում են ամեն ինչ' բռնության դիմողներին համակարգից


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու