Զախարովա․ Զելենսկին Եվրոպայում միջուկային աղետ է հրահրում Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան Ձեր լյարդը չի դիմանա. անվանվել է ձեր առողջության համար ամենավտանգավոր ձուկը Սուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճել Օգոստոսի 28-ի լուսնային խավարումը մեծ փոփոխություններ կբերի. ինչ է սպասվում յուրաքանչյուր կենդանակերպի նշանի Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվում բազմաթիվ հասցեներում «Արարատ-Արմենիա»-ն Եվրոպա լիգայի ուղեգիր է նվաճել Արցախցի կինը 4 երեխաների հետ մնացել է դրսում (տեսանյութ) Եվրագավաթային աշունը կլինի նաև Երևանում․ Հարությունյան Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին Անոմալ շոգի պատճառով ավելի քան 5 հազար մարդ է մահացել 

Գորիսի նախկին քաղաքապետը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործությանն ապօրինի մասնակցելու մեջ

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել է Գորիսի նախկին քաղաքապետ Ն.Ոսկանյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու մի քանի դրվագ։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Ն.Ոսկանյանը, լինելով Գորիսի քաղաքապետ, օգտագործելով պաշտոնից բխող հեղինակությունը, անհատույց հողատարածք ձեռք բերելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի հետեւանքով Գորիսի մի շարք հողատարածքներ մատչելի գներով իրացվել են տարբեր անձանց՝ համայնքին պատճառելով վնաս:

Մասնավորապես՝ 2005 թվականի հոկտեմբերի 7-ին առաջարկությամբ դիմել է Գորիսի համայնքի ավագանուն՝ Գորիսի Մալինցով-Խաչատուր փողոցի 2/1 (նախկինում 2-Ա) հասցեում գտնվող 900 քմ հողատարածքը քաղաքաշինական նպատակներով անհատույց իրեն օտարելու համար։ Համայնքի ավագանու որոշման և միայն քաղաքապետի մասնակցությամբ անցկացված վիճակահանության արդյունքում 2005թ. հոկտեմբերի 25-ին կայացվել է հիշյալ հողատարծքն իրեն օտարելու մասին թիվ 152-Ա որոշումը, իսկ 2005թ. դեկտեմբերի 12-ին' նվիրատվության պայմանագրով ինքն իրեն անհատույց օտարել է 1քմ-ի համար 810 ՀՀ դրամ կադաստրային օտարման գին ունեցող 900 քմ հողամասը։ Համայնքին պատճառված վնասը գնահատվել է 729.000 ՀՀ դրամ:

Մեկ այլ դրվագում մատչելի գնով հողատարածքն օտարվել է քաղաքապետի կնոջը։ Ըստ քրեական գործի տվյալների՝ Ն.Ոսկանյանը 2006թ. հունվարի 27-ին Գորիսի համայնքի ավագանուն առաջարկել է օտարել ՝ Գորիսի Գարեգին Նժդեհի 18-րդ հասցեում գտնվող նկուղային հարկի 291,1 քմ տարածքը, որին համայնքի ավագանին 2006թ. հունվարի 27-ի թիվ 8-Ա որոշմամբ տվել է համաձայնություն: Ավագանու որոշման հիման վրա տարածվել է հայտարարություն' նշված տարածքն աճուրդով օտարելու մասին։ Քաղաքացիների կողմից հայտեր չեն ներկայացվել, եւ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող քաղաքաշինության բաժնի 1-ին կարգի 2 մասնագետների հանձնարարել է կազմել աճուրդին մասնակցել ցանկացողների կեղծ հայտեր՝ իր կնոջ և մեկ այլ անձի տվյալներով, որից հետո իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատել փաստացի տեղի չունեցած աճուրդի վերաբերյալ կազմված աճուրդի արդյունքների և օբյեկտն օտարելու վերաբերյալ կեղծ արձանագրությունը՝ աճուրդում հաղթող ճանաչելով իր կնոջը և նրան 900.000 ՀՀ դրամով օտարել 2.700.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող տարածքը։

Մեկ այլ դրվագում, նույն մեխանիզմով, մատչելի գնով տարածք է օտարվել քաղաքացի Սասուն Խաչատրյանին։ Մասնավորապես՝ փաստացի տեղի չունեցած աճուրդի վերաբերյալ կազմված աճուրդի արդյունքների և օբյեկտն օտարելու վերաբերյալ կազմվել է կեղծ արձանագրություն, ինչը հաստատվել է եւ հաղթող ճանաչված Ս.Խաչատրյանին 2006 թվականի դեկտեմբերի 19-ին 295.000 դրամով օտարվել 4.628.000 դրամ շուկայական արժեք ունեցող հողատարածքը։ Նույն մեխանիզմով՝ 2007 թվականի օգոստոսին հաղթող է ճանաչվել Լարիսա Բարխուդարյանը, ում 1.232.000 դրամով օտարվել է 4.047.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող հողատարածքը, իսկ 2008 թվականին 1.232.000 ՀՀ դրամով քաղաքացի Հարություն Դավթյանին է իրացվել 4.291.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող տարածքը։ Փաստացի տեղի չունեցած աճուրդում հաղթող ճանաչելով՝ նույն՝ 2008 թվականին, 1.763.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող հողատարածքը 248.500 դրամով վաճառվել է քաղաքապետի որդուն՝ Ոսկան Ոսկանյանին։
Քննությամբ նաեւ պարզվել է, որ Ն.Ոսկանյանը, լինելով Գորիսի քաղաքապետ, 2004 թվականի փետրվարին հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն՝ շինարարական աշխատանքներ իրականացնող «Գորեր» ՍՊ ընկերությունը, որի տնօրեն է նշանակել եղբորը, ում հրամանով էլ քաղաքապետի որդին նշանակվել է փոխտնօրեն։

Նշված ընկերությունը հաղթող է ճանաչվել Գորիսի քաղաքապետարանի կազմակերպած պարզեցված ընթացակարգով մրցույթում, որի հետ Գորիսի քաղաքապետարանը կնքել է պայմանագիր՝ 2011թ. նոյեմբերի 25-ից մինչև 2013թ. հոկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում համայնքի կարիքների'փողոցների մայթերի ասֆալբետոնե ծածկի վերականգնման, հեղեղատարների վերջամասերի կառուցման, մայթերի հիմնանորոգման, կանաչապատման, տարածքների բարեկարգման, լուսավորության, ոռոգման և ջրատարի շատրվանի հիմնանորոգման, փողոցների խաչմերուկի ջրընդունիչի կառուցման և սելավատարին միացման աշխատանքների ձեռք բերման կապալի վերաբերյալ:

Միաժամանակ չի ապահովվել պատշաճ վերահսկողություն եւ շինարարական աշխատանքներում հնարավոր թերությունները քողարկելու դիտավորությամբ չի պատվիրել տեխնիական և հեղինակային հսկողություն՝ խախտելով ՀՀ քաղաքաշինության նախարարության'28.04.1998թ. N44 հրամանով հաստատված'«Շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման մասին» հրահանգի դրույթները։ Ըստ դրանց՝ «Կառուցապատողը պարտավոր է իրականացնել շինարարության տեխնիկական հսկողություն՝ անկախ իրականացվող շինարարության կազմակերպման ձևից և եղանակից», «Կառուցապատողը կազմակերպում է տեխնիկական հսկողություն'լիցենզավորված, մասնագիտացված կազմակերպությունների կամ մասնագետների հետ ձևակերպված երկկողմ պայմանագրերով»:

Արդյունքում' 30.11.2011թ., 30.04.2013թ., 06.09.2013թ., 24.09.2013թ., 30.10.2013թ. կազմված կատարողական ակտերում'նախահաշիվ-ծավալաթերթերում, նշված, սակայն փաստացի չկատարված աշխատանքների ծավալներ ցույց տալու հետևանքով համայնքի շահերին պատճառել է էական վնաս:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ն.Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 310-րդ հոդվածով:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զախարովա․ Զելենսկին Եվրոպայում միջուկային աղետ է հրահրում Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելուՆախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան Ձեր լյարդը չի դիմանա. անվանվել է ձեր առողջության համար ամենավտանգավոր ձուկը Սուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճել Օգոստոսի 28-ի լուսնային խավարումը մեծ փոփոխություններ կբերի. ինչ է սպասվում յուրաքանչյուր կենդանակերպի նշանի Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվում բազմաթիվ հասցեներում «Արարատ-Արմենիա»-ն Եվրոպա լիգայի ուղեգիր է նվաճել Արցախցի կինը 4 երեխաների հետ մնացել է դրսում (տեսանյութ) Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային աջակցելու գործում Եվրոպայի առաջատար դերի մասին Եվրագավաթային աշունը կլինի նաև Երևանում․ Հարությունյան Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին Անոմալ շոգի պատճառով ավելի քան 5 հազար մարդ է մահացել Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է՝ տեղյակ չէ Ռեթքլիֆի՝ Ռուսաստան կատարած ուղևորության մասինՊենտագոնը մինչև նոյեմբեր Եվրոպայում ամերիկյան զորքեր տեղակայելու տարբերակներ կպատրաստի Պատմական օր հայկական ֆուտբոլի համար․ ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին․ Ռուբինյան Ալիևը դիմել է ՍանդուինԹրամփը հայտարարել է, որ չի վախենում ՆԱՏՕ-ի երկրների վրա Ռուսաստանի հարձակումից ՌԴ ԱԳՆ-ն Ֆրանսիային և Ուկրաինային է կասկածում Մալիում տեղի ունեցած ահաբեկչություններին մասնակցության մեջԹրամփը նոր հրամանագիր է ստորագիր ԵՄ-ն ընդունել է Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտի առկայությունըՊլան Բ՝ ընդդիմությա՞ն, թե՞ երկրի համար. Հովհաննիսյան Պենտագոնի փոխնախարարը բացահայտել է՝ ինչ է ակնկալում Եվրոպայից Ուկրաինայի հարցումՓաշինյանը որոշում է ստորագրելԻրանի դեսպանը խոսել է ԱՄՆ-ի՝ Հորմուզի նեղուցի հարցում Օմանի վրա ճնշման մասինԶինվորականին պայթեցրել են, կինը վիրավոր է․ ինչ է եղել Սանկտ Պետերբուրգում Զախարովան պատասխանել է Բաշար ալ-Ասադի հնարավոր արտահանձնման վերաբերյալ հարցինՓաշինյանը խոստովանեց՝ ինքն ուզուրպացրել է դատաիրավական համակարգը․ Սողոմոնյան (տեսանյութ) Փոխնախարարը հրաժարական է տվելԻրանի դեսպանը խոսել է Թեհրանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև ԱՄՆ-ի հարցով երկխոսության մասինԶախարովան կոշտ է պատասխանել Ադրբեջանին. Ամոթ է․ Զախարովան՝ Հայաստանին (տեսանյութ) ԱՄՆ պաշտպանության փոխնախարարը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետԺամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Քոչարյանի դուստրը խախտել է լռությունը ԱՄՆ Էներգետիկայի նախարարությունը մեկնաբանել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններըՓաշինյանն ասումա՝ դո՛ւրս եկեք ժողովուրդ, կրակենք ձեզ վրա․ Իշխանյան (տեսանյութ) Ինչու՞ է 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել հասարակական տրանսպորտում. Քաղաքապետարանից պարզաբանում են Պակիստանը փորձում է ԱՄՆ-ին և Իրանին համոզել երկարաձգել հրադադարը3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեցԿենդանակերպի որ նշանները պետք է զգույշ լինեն 2026 թվականի սեպտեմբերին Իրանը ԱՄՆ-ի «տնտեսական ահաբեկչության» հարցով` դիմել է ՄԱԿ-ին Փաշինյանը կոշտ մեղադրանք է հնչեցրել ՌԴ-ին. ԱՄՆ-ն զգուշացրել է Մոսկվային (տեսանյութ) Բանակը միայն ուտելու վայր չէ․ բարոյահոգեբանական մթնոլորտը պետք է առողջացնել․ հոգեբանԼիբանանի նախագահը առաջարկել է զորքեր տեղակայել Ալի ալ-Թահեր բարձունքների տարածքումՍլովենիան արգելափակել է ԵՄ-ի՝ իսրայելական բնակավայրերի վերաբերյալ համատեղ հայտարարությունըՔոչարյանի շուրջ իրավապահների քայլերը. ինչպե՞ս է արձագանքում փողոցըԶելենսկին ԱՄՆ սենատորին «տնային աշխատանք» է տվելCOP17-ի ընթացքում Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի Հրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը ​ Եթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունըՇուրջ 7000 արցախցի ընտանիք բնակարանի հավաստագիր է ստացել․ Փաշինյան
Ամենադիտված