Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք․ ՊԵԿ Նեպալում երկու ուղղաթիռ բախվել են վայրէջքի փորձի ժամանակ․ կա զոհ և վիրավոր Հայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Հրդեհ է բռնկվել Երևանի Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում ԱՄՆ-ն հարվածներ է հասցնում Իրանի ՀՕՊ համակարգերին․ Քեշմ կղզում և Բանդար Աբասում պայթյուններ են որոտացել Վենսը լավատեսական հայտարարությամբ է հանդես եկել Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. պետշահերի հայցը մասնակի բավարարվել է Ուկրաինայում լարված իրավիճակ է. Բուդանովը ցուցարարների զայրույթից խուսափելու համար թաքնվել է ավտոբուսում Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» 

Գորիսի նախկին քաղաքապետի գործով նոր դրվագներ են բացահայտվել

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել է Գորիսի նախկին քաղաքապետ Ն.Ոսկանյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու մի քանի դրվագ։

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Ն.Ոսկանյանը, լինելով Գորիսի քաղաքապետ, օգտագործելով պաշտոնից բխող հեղինակությունը, անհատույց հողատարածք ձեռք բերելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի հետեւանքով Գորիսի մի շարք հողատարածքներ մատչելի գներով իրացվել են տարբեր անձանց՝ համայնքին պատճառելով վնաս:

Մասնավորապես՝ 2005 թվականի հոկտեմբերի 7-ին առաջարկությամբ դիմել է Գորիսի համայնքի ավագանուն՝ Գորիսի Մալինցով-Խաչատուր փողոցի 2/1 (նախկինում 2-Ա) հասցեում գտնվող 900 քմ հողատարածքը քաղաքաշինական նպատակներով անհատույց իրեն օտարելու համար։ Համայնքի ավագանու որոշման և միայն քաղաքապետի մասնակցությամբ անցկացված վիճակահանության արդյունքում 2005թ. հոկտեմբերի 25-ին կայացվել է հիշյալ հողատարծքն իրեն օտարելու մասին թիվ 152-Ա որոշումը, իսկ 2005թ. դեկտեմբերի 12-ին` նվիրատվության պայմանագրով ինքն իրեն անհատույց օտարել է 1քմ-ի համար 810 ՀՀ դրամ կադաստրային օտարման գին ունեցող 900 քմ հողամասը։ Համայնքին պատճառված վնասը գնահատվել է 729.000 ՀՀ դրամ:

Մեկ այլ դրվագում մատչելի գնով հողատարածքն օտարվել է քաղաքապետի կնոջը։ Ըստ քրեական գործի տվյալների՝ Ն.Ոսկանյանը 2006թ. հունվարի 27-ին Գորիսի համայնքի ավագանուն առաջարկել է օտարել ՝ Գորիսի Գարեգին Նժդեհի 18-րդ հասցեում գտնվող նկուղային հարկի 291,1 քմ տարածքը, որին համայնքի ավագանին 2006թ. հունվարի 27-ի թիվ 8-Ա որոշմամբ տվել է համաձայնություն: Ավագանու որոշման հիման վրա տարածվել է հայտարարություն` նշված տարածքն աճուրդով օտարելու մասին։ Քաղաքացիների կողմից հայտեր չեն ներկայացվել, եւ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող քաղաքաշինության բաժնի 1-ին կարգի 2 մասնագետների հանձնարարել է կազմել աճուրդին մասնակցել ցանկացողների կեղծ հայտեր՝ իր կնոջ և մեկ այլ անձի տվյալներով, որից հետո իր ստորագրությամբ և քաղաքապետարանի կնիքով հաստատել փաստացի տեղի չունեցած աճուրդի վերաբերյալ կազմված աճուրդի արդյունքների և օբյեկտն օտարելու վերաբերյալ կեղծ արձանագրությունը՝ աճուրդում հաղթող ճանաչելով իր կնոջը և նրան 900.000 ՀՀ դրամով օտարել 2.700.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող տարածքը։

Մեկ այլ դրվագում, նույն մեխանիզմով, մատչելի գնով տարածք է օտարվել քաղաքացի Սասուն Խաչատրյանին։ Մասնավորապես՝ փաստացի տեղի չունեցած աճուրդի վերաբերյալ կազմված աճուրդի արդյունքների և օբյեկտն օտարելու վերաբերյալ կազմվել է կեղծ արձանագրություն, ինչը հաստատվել է եւ հաղթող ճանաչված Ս.Խաչատրյանին 2006 թվականի դեկտեմբերի 19-ին 295.000 դրամով օտարվել 4.628.000 դրամ շուկայական արժեք ունեցող հողատարածքը։ Նույն մեխանիզմով՝ 2007 թվականի օգոստոսին հաղթող է ճանաչվել Լարիսա Բարխուդարյանը, ում 1.232.000 դրամով օտարվել է 4.047.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող հողատարածքը, իսկ 2008 թվականին 1.232.000 ՀՀ դրամով քաղաքացի Հարություն Դավթյանին է իրացվել 4.291.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող տարածքը։ Փաստացի տեղի չունեցած աճուրդում հաղթող ճանաչելով՝ նույն՝ 2008 թվականին, 1.763.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող հողատարածքը 248.500 դրամով վաճառվել է քաղաքապետի որդուն՝ Ոսկան Ոսկանյանին։

Քննությամբ նաեւ պարզվել է, որ Ն.Ոսկանյանը, լինելով Գորիսի քաղաքապետ, 2004 թվականի փետրվարին հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն՝ շինարարական աշխատանքներ իրականացնող «Գորեր» ՍՊ ընկերությունը, որի տնօրեն է նշանակել եղբորը, ում հրամանով էլ քաղաքապետի որդին նշանակվել է փոխտնօրեն։

Նշված ընկերությունը հաղթող է ճանաչվել Գորիսի քաղաքապետարանի կազմակերպած պարզեցված ընթացակարգով մրցույթում, որի հետ Գորիսի քաղաքապետարանը կնքել է պայմանագիր՝ 2011թ. նոյեմբերի 25-ից մինչև 2013թ. հոկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում համայնքի կարիքների` փողոցների մայթերի ասֆալբետոնե ծածկի վերականգնման, հեղեղատարների վերջամասերի կառուցման, մայթերի հիմնանորոգման, կանաչապատման, տարածքների բարեկարգման, լուսավորության, ոռոգման և ջրատարի շատրվանի հիմնանորոգման, փողոցների խաչմերուկի ջրընդունիչի կառուցման և սելավատարին միացման աշխատանքների ձեռք բերման կապալի վերաբերյալ:
Միաժամանակ չի ապահովվել պատշաճ վերահսկողություն եւ շինարարական աշխատանքներում հնարավոր թերությունները քողարկելու դիտավորությամբ չի պատվիրել տեխնիական և հեղինակային հսկողություն՝ խախտելով ՀՀ քաղաքաշինության նախարարության` 28.04.1998թ. N44 հրամանով հաստատված` «Շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման մասին» հրահանգի դրույթները։ Ըստ դրանց՝ «Կառուցապատողը պարտավոր է իրականացնել շինարարության տեխնիկական հսկողություն՝ անկախ իրականացվող շինարարության կազմակերպման ձևից և եղանակից», «Կառուցապատողը կազմակերպում է տեխնիկական հսկողություն` լիցենզավորված, մասնագիտացված կազմակերպությունների կամ մասնագետների հետ ձևակերպված երկկողմ պայմանագրերով»:

Արդյունքում` 30.11.2011թ., 30.04.2013թ., 06.09.2013թ., 24.09.2013թ., 30.10.2013թ. կազմված կատարողական ակտերում` նախահաշիվ-ծավալաթերթերում, նշված, սակայն փաստացի չկատարված աշխատանքների ծավալներ ցույց տալու հետևանքով համայնքի շահերին պատճառել է էական վնաս:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ն.Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 310-րդ հոդվածով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուիթկոֆը հայտարարել է ՌԴ-ի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի մասնակցությամբ բանակցություններ սկսելու մասին Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք․ ՊԵԿՆեպալում երկու ուղղաթիռ բախվել են վայրէջքի փորձի ժամանակ․ կա զոհ և վիրավորReuters․ Հայտնի է, թե ով է ներկայացնելու Միացյալ Նահանգները Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում Հայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀրդեհ է բռնկվել Երևանի Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում Վենսը լավատեսական հայտարարությամբ է հանդես եկելՊաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարըՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՀրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. պետշահերի հայցը մասնակի բավարարվել է Ուկրաինայում լարված իրավիճակ է. Բուդանովը ցուցարարների զայրույթից խուսափելու համար թաքնվել է ավտոբուսումԿառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»Փաշինյանը մեկնել է ԲրյուսելԻշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին․ «Ժողովուրդ»Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը Բացառիկ. Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում. աթոռամարտ․ «Ժողովուրդ»Հայրենասիրության մասին՝ հրապարակավ, քաղաքացիության մասին՝ միայն գրավոր համաձայնությա՞մբ․ «Ժողովուրդ»ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր ԿարլսոնԵրկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում ենԴեպի Չինաստան ռուսական գազի մատակարարման ռեկորդ է սահմանվելԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումիցԿոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակելՄանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտելՈւկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. ՊեսկովԾակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետԱդրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում378 օր՝ Մարսի պայմաններում․ NASA-ի փորձի մասնակիցները դուրս են եկել մեկուսացումիցՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանՊլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի«Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». ՎարդանյանՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրսԷրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ«Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է». Ալեն ՍիմոնյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Թրամփը հայտարարեց Մասկին ներում շնորհելու իր պատրաստակամության մասին2026 թվականի 9-ամիսների ընթացքում հայտնաբերվել և շրջանառությունից դուրս է բերվել 185 զենք-զինամթերք․ ՆԳՆ
Ամենադիտված