Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք․ ՊԵԿ Նեպալում երկու ուղղաթիռ բախվել են վայրէջքի փորձի ժամանակ․ կա զոհ և վիրավոր Հայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Հրդեհ է բռնկվել Երևանի Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում ԱՄՆ-ն հարվածներ է հասցնում Իրանի ՀՕՊ համակարգերին․ Քեշմ կղզում և Բանդար Աբասում պայթյուններ են որոտացել Վենսը լավատեսական հայտարարությամբ է հանդես եկել Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. պետշահերի հայցը մասնակի բավարարվել է Ուկրաինայում լարված իրավիճակ է. Բուդանովը ցուցարարների զայրույթից խուսափելու համար թաքնվել է ավտոբուսում Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» 

Ոստիկանությունը պարզաբանել է 24-ամյա աղջկան նվաստացնելու լուրը

Իրավունք

Ինտերնետային կայքէջերում հրապարակվել է «Ոստիկանության աշխատակիցների ապօրինությունները հասցրել են ինքնասպանության փորձի» վերտառությամբ հոդված այն մասին, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ են դիմել նույն քաղաքի բնակիչներ և հայտնել, որ 2014 թ. հուլիսի 1-ին իրենց բնակարան են այցելել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի ծառայողները, խուզարկել են բնակարանը, որից հետո, ժամը 15:00-ի սահմաններում, նրանց դստերը տարել են ոստիկանության բաժին ու մինչև ժամը 23:00-ն հարցաքննել: Այնուհետև` 2014թ. նոյեմբերի 11-ին, ժամը 11:00-ի սահմաններում, բնակարանի խուզարկության նպատակով իրենց բնակարան են այցելել ոստիկանության Լոռու մարզային վարչության Տարոնի բաժնի 4 ծառայողներ, ովքեր հայտնել են, որ ցանկանում են խոսել իրենց դստեր հետ:

Քանի որ նա գտնվել է Երևան քաղաքում, իրենց հետ տարել են վերջինս հորը: Ոստիկանության բաժնում նրա նկատմամբ դրսևորել են անհարգալից վերաբերմունք, արգելել են կատարել հեռախոսազանգեր, սպառնացել, որ ծեծի կենթարկեն և կզրկեն աշխատանքից, եթե չհայտնի դստեր գտնվելու վայրը: Նույն օրը, ժամը 17:30-ի սահմաններում, 24-ամյա քաղաքացուհին ներկայացել է ոստիկանության Տարոնի բաժին, որտեղ հարցաքննության ընթացքում ոստիկանության ծառայողները վերջինիս ենթարկել են հոգեբանական ճնշումների և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի: Ոստիկանության բաժնում նրան պահել են մինչև նոյեմբերի 12-ի ժամը 3:30-ը, այդ ընթացքում սպառնալիքների և ճնշումների ազդեցության տակ վերջինս տվել է խոստովանական, իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ:

Բացի այդ, ոստիկանության ծառայողները նրան վստահեցրել են, որ իր տված ցուցմունքների մասին որևէ մեկը չի իմանա:

Աղջիկն իր ցուցմունքների բովանդակության մասին, ոստիկանության ծառայողների հորդորով, ծնողներին չի հայտնել մինչև 2014թ. նոյեմբերի 20-ը, որից հետո, ոստիկանության ծառայողների կողմից իր նկատմամբ ճնշումների արդյունքում ձեռք բերած ցուցմունքների լրջությունը հասկանալով, ինքնասպանություն կատարելու նպատակով մեծ քանակությամբ դեղամիջոց է կուլ տվել: Ինքնասպանության փորձի դրդապատճառների ուսումնասիրության հարցով ոստիկանության ծառայողներն նրան չեն այցելել և սահմանված կարգով ընթացք չեն տվել:

Վերոգրյալի կապակցությամբ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ուսումնասիրության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ներկայացված տեղեկանքի համաձայն, ըստ քննությամբ այս պահին ձեռք բերված ապացույցների, 2013 թ. փետրվար ամսից մինչև հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում Ա. Բ.-ն (հրապարակման մեջ նշված 24-ամյա աղջիկը), ամուսնության նպատակով մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվել մի քաղաքացու հետ, այնուհետև, հարաբերությունները խզելուց հետո, տեղեկանալով, որ վերջինս ցանկանում է ամուսնանալ Մ. Ս.-ի հետ, վրեժխնդիր լինելու դրդապատճառներով ֆոտոշոփ ծրագրի միջոցով 2013թ. հուլիս ամսին Վանաձոր քաղաքի իրենց տանը «Lenovo G570» մակնիշի դյուրակիր համակարգիչով Մ. Ս.-ի լուսանկարներից գլխի հատվածները մոնտաժել է և տարածելու նպատակով տեղադրել պոռնոգրական բնույթի լուսանկարների վրա` պատրաստելով պոռնոգրական բնույթի նյութ: 2013 թ. հուլիս ամսից մինչև 2014 թ. փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում պարբերաբար նվաստացրել է նրա անձնական արժանապատվությունը, «odnokiassniki.ru» և «Вконтакте» սոցիալական կայքերում վերջինիս անվամբ բացել է անձնական էջեր, որոնցում տեղադրել է հիշյալ պոռնոգրական բնույթի նյութերը և տարածել` հասանելի դարձնելով նշված սոցիալական կայքերի օգտատերերին, ինչի հետևանքով Մ. Ս.-ն ինքնասպանություն գործելու նպատակով փորձել է նետվել իրենց տան պատուհանից: Բացի այդ, Ա. Բ.-ն 2014 թ. մարտ-ապրիլ ամիսներին կրկին ամուսնության նպատակով մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվել մեկ այլ քաղաքացու հետ:

Հարաբերությունները խզելուց հետո, պարզելով, որ վերջինս ցանկանում է անուսնանալ Ն. Ն.-ի հետ, վրեժխնդիր լինելու դրդապատճառներով կրկին նույն եղանակով և նույն համակարգչով Ն. Ն.-ի և նրա եղբոր լուսանկարներից մոնտաժել և տարածելու նպատակով պատրաստել է պոռնոգրական բնույթի նյութ ու դրանք տարածել է` «odnokiassniki.ru» սոցիալական կայքում նրանց տվյալներով անձնական էջեր բացելով: 2014թ. հուլիսի 1-ին Ա. Բ.-ի տանը կատարված խուզարկությամբ առգրավված «Lenovo G570» մակնիշի դյուրակիր համակարգչում դատահամակարգչատեխնիկական փորձաքննությամբ հայտնաբերվել են Ն. Ն.-ի դիմանկարներով մոնտաժված պոռնոգրական բնույթի լուսանկարները: 2014թ. նոյեմբերի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչությունում Ա. Բ-.ն հարցաքննվել է որպես կասկածյալ, տվել խոստավանական բնույթի ցուցմունքներ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: 2014թ. նոյեմբերի 18-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի, 263-րդ հոդվածի 1-ին մասի և 263-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Առաջադրված մեղադրանքում Ա. Բ.-ն իրեն մեղավոր է ճանաչել: Միաժամանակ պարզվել է, որ 2014 թ. նոյեմբերի 23-ին, ժամը 21.10-ին, «Վանաձոր բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության շտապօգնության բաժանմունքից ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ «դեղորայքային գերդոզավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Ա. Բ.-ն:

Մեկնել են օպերատիվ խումբը և քննիչը: Սահմանված կարգով ահազանգը գրանցվել է նույն բաժնի թիվ 2-րդ մատյանի 2336 համարի ներքո, այնուհետև վերագրանցվել է 1-ին գրքում: 2014թ. նոյեմբերի 23-ին տրվել է օպերատիվ հաղորդագրություն: Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր, որի ընթացքում Ա. Բ.-ն բացատրություններ չի տվել` վատ ինքնազգացողության պատճառով: 2014 թ. նոյեմբերի 26-ին Ա. Բ.-ի մոր հետ կատարված հեռախոսազանգով վերջինս, նրա ամուսինը և դուստրը հրավիրվել են ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն` հիշյալ հրապարակման կապակցությամբ բացատրություններ տալու համար:

Մայրը հայտնել է, որ կխորհրդակցի իրենց փաստաբանի հետ և կորոշեն ՆԱ վարչություն գալու նպատակահարմարությունը: 2014 թ. նոյեմբերի 28-ին զանգահարել է Արայիկ Զալյանը, ներկայացել որպես փաստաբան և հայտնել, որ վերջիններս ՆԱ վարչություն չեն ներկայանա, և եթե բացատրություններ վերցնելու անհրաժեշտություն է առաջացել, ապա այդ կապակցությամբ հիշյալ վարչության աշխատակիցները կարող են այցելել Վանաձոր քաղաք:

«Pastaban.am» ինտերնետային կայքի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Արայիկ Զալյան» տվյալներով փաստաբան ՀՀ փաստաբանների պալատում գրանցված չէ: Հարկ է նշել, որ նախաքննության ժամանակ Ա. Բ.-ն 2014թ. նոյեմբերի 11-ին, ժամը 21:55-ից 1:30-ը, որպես կասկածյալ և 2014թ. նոյեմբերի 18-ին ժամը 20:15-ից 22:00-ն որպես մեղադրյալ ցուցմունքներ է տվել: 2014թ. նոյեմբերի 29-ին ժամը 19:30-ից 19:41-ը որպես մեղադրյալ լրացուցիչ ցուցմունք է տվել փաստաբան Տ.Սաֆարյանի մասնակցությամբ: Առաջիկայում ՀՀ ոստիկանությունը կներկայացնի առավել մանրամասն տեղեկատվություն՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ուսումնասիրության արդյունքներով: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուիթկոֆը հայտարարել է ՌԴ-ի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի մասնակցությամբ բանակցություններ սկսելու մասին Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք․ ՊԵԿՆեպալում երկու ուղղաթիռ բախվել են վայրէջքի փորձի ժամանակ․ կա զոհ և վիրավորReuters․ Հայտնի է, թե ով է ներկայացնելու Միացյալ Նահանգները Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում Հայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀրդեհ է բռնկվել Երևանի Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում Վենսը լավատեսական հայտարարությամբ է հանդես եկելՊաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարըՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՀրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. պետշահերի հայցը մասնակի բավարարվել է Ուկրաինայում լարված իրավիճակ է. Բուդանովը ցուցարարների զայրույթից խուսափելու համար թաքնվել է ավտոբուսումԿառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»Փաշինյանը մեկնել է ԲրյուսելԻշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին․ «Ժողովուրդ»Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը Բացառիկ. Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում. աթոռամարտ․ «Ժողովուրդ»Հայրենասիրության մասին՝ հրապարակավ, քաղաքացիության մասին՝ միայն գրավոր համաձայնությա՞մբ․ «Ժողովուրդ»ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր ԿարլսոնԵրկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում ենԴեպի Չինաստան ռուսական գազի մատակարարման ռեկորդ է սահմանվելԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումիցԿոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակելՄանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտելՈւկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. ՊեսկովԾակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետԱդրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում378 օր՝ Մարսի պայմաններում․ NASA-ի փորձի մասնակիցները դուրս են եկել մեկուսացումիցՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանՊլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի«Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». ՎարդանյանՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրսԷրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ«Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է». Ալեն ՍիմոնյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Թրամփը հայտարարեց Մասկին ներում շնորհելու իր պատրաստակամության մասին2026 թվականի 9-ամիսների ընթացքում հայտնաբերվել և շրջանառությունից դուրս է բերվել 185 զենք-զինամթերք․ ՆԳՆ
Ամենադիտված