Ոստիկանները հայտնաբերել են երթուղայինում դրամապանակ գողացած տղամարդուն
Իրավունք
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից Արաբկիրի բաժնում նոյեմբերի 27-ին' ժամը 16.00-ին, հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1985թ. ծնված Գայանե Բ.-ն և հայտնել, որ նույն օրը' ժամը 15.50-ին, Կոմիտասի պողոտայի 15 շենքի մոտ թիվ 8 երթուղայինի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 20.000 դրամ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 2-ին' ժամը 18.15-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 36 շենքի մոտից Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 1973թ. ծնված Գարիկ Գ.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին