Նավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետը Չիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջում Մերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզում Աբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ը ԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճը Ռաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքից Իրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունը Ռուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտ Թրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոս Մեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառով Պեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համար Սի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսում 

Ոստիկանությունը բացահայտել է Գյումրիում կատարված մի շարք ավազակային հարձակումներ

Իրավունք

Ոստիկանությունը բացահայտել է վերջին շրջանում Գյումրի քաղաքում կատարված մի շարք ավազակային հարձակումներ: Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, ոստիկանության Կումայրիի բաժին բերման են ենթարկվել Գյումրի քաղաքի բնակիչներ, 1979 թ. ծնված Արթուր Է.-ն և 1985 թ. ծնված Գրիշա Մ.-ն: Գյումրիում և Վանաձորում հայտնաբերվել է հափշտակված իրերի մի մասը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին, ժամը 2.15-ի սահմաններում, երկու անհայտ անձինք, նախնական համաձայնությամբ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, ապօրինի մուտք են գործել Շիրակի մարզի Ոսկեհատ գյուղի տներից մեկը, դանակի և ատրճանակի սպառնալիքով տանտիրուհու' Գեղեցիկ Մ.-ի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, վերջինիս բերանը և ձեռքերը կապելով' հափշտակել են առանձնապես խոշոր չափերի մոտ 4 000 000 դրամ ընդհանուր արժողությամբ ոսկյա զարդեր և 3000 դոլար գումար ու դիմել փախուստի:

Սեպտեմբերի 13-ին, ժամը 3.00-ի սահմաններում, դիմակավորված երկու անհայտ անձինք, Շիրակի մարզի Ախուրիկ գյուղի բնակչուհի Մարո Վ.-ի գույքն ավազակությամբ հափշտակելու դիտավորությամբ հարձակում կատարելով, ապօրինի մուտք են գործել վերջինիս տուն, նրա կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով' գարեջրի ապակյա տարայով ու բռունցքներով բազմակի հարվածներ են հասցրել դեմքին, սավանի կտորով փակել Մարո Վ.-ի և նրա դստեր բերանը, ձեռքերն ու ոտքերը ու իրենց մոտ եղած դանակներով նրանց նկատմամբ բռնություն գործադրելով, դստերը բռնաբարելու սպառնալիքով հափշտակել են խոշոր չափերի' մոտ 2 700 000 դրամ ընդհանուր արժողությամբ ոսկյա զարդեր, նոութբուք, պլանշետ, 3 բջջային հեռախոս, 80 000 դրամ գումար և հեռացել:

Նոյեմբերի 24-ին, ժամը 3.30-ի սահմաններում, դիմակավորված երկու անհայտ անձինք, հարձակում կատարելով, ապօրինի մուտք են գործել Գյումրի քաղաքում գտնվող, Հայարփի Մ.-ին պատկանող տնակ և նրա ու անչափահաս որդու կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով' բենզին են լցրել Հայարփի Մ.-ի դեմքին, կպչուն ժապավենով ու պարանով կապել են նրա ու որդու բերանը, ձեռքերը, դանակով վնասել են երեխայի ձեռքը, ապա տնակից հափշտակել են 2 409 000 դրամի գույք, դրամապանակ, համակարգիչ, 3 բջջային հեռախոս ու դիմել փախուստի:

Նոյեմբերի 22-ին, ժամը 3.30-ի սահմաններում, դիմակավորված երկու քաղաքացի, դուռը կոտրելով, մտել են Գյումրի քաղաքում գտնվող, Վարդուշ Թ.-ին պատկանող տնակ , դանակի սպառնալիքով ծեծի ենթարկել նրան' պահանջելով դրամ և ոսկի, ինչից հետո պարանով կապել, գցել են մահճակալին և տնակից հափշտակել 3 բջջային հեռախոս, նոութբուք ու 10 000 դրամ:

Վերը նշված հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում և Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ հիշյալ ավազակային հարձակումները կատարել են Գյումրի քաղաքի բնակիչներ, 1979 թ. ծնված Արթուր Է.-ն և 1985 թ. ծնված Գրիշա Մ.-ն, իսկ հափշտակված իրերը թաքցվում են Կարեն Հ.-ի' Վանաձոր քաղաքում գտնվող բնակարանում: Դեկտեմբերի 4-ին, ավազակային հարձակումներ կատարելու կասկածանքով, ոստիկանության ծառայողները Կումայրիի բաժին բերման ենթարկեցին Արթուր Է.-ին և Գրիշա Մ.-ին: Վերջինս խոստովանեց, որ Վարդուշ Թ.-ի, Հայարփի Մ.-ի, Գեղեցիկ Մ.-ի և Մարո Վ.-ի նկատմամբ ավազակային հարձակումերը կատարել է ինքը՝ Արթուր Է.-ի հետ: Արթուր Է.-ի բնակարանից խուզարկությամբ հայտնաբերվեց և առգրավվեց «Samsung GALAXY S5» բջջային հեռախոս, իսկ Կարեն Հ.-ի Վանաձոր քաղաքի բնակարանում' 1 նոութբուք և 2 այլ բջջային հեռախոսներ, որոնց վերաբերյալ Գրիշա Մ.-ն հայտարարեց, որ ինքն է տվել հափշտակված իրերը Կարեն Հ.-ին' հետագայում վաճառելու նպատակով: Քննությունը շարունակվում է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարըԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաSpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմաններըՌեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան Բուլղարիայի մաքսավորները 6 մլն եվրոյի կոկաին տեղափոխող բեռնատար են հայտնաբերել Nvidia-ն նոր ճնշման տակ է․ Հուանգի վերադարձը չի մարել վեճըԼուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնություններըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմինՈրևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան ԱԺ-ում կքննարկվեն քաղաքականության մեջ կանանց հավասար ներկայացվածության և թվային բռնության դեմ պայքարի հարցերըՄեքսիկայում հայտնաբերված կմախքը կարող է լինել Ամերիկայի հնագույններից մեկը Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվները գերազանցել են 10 միլիարդ դոլարըՄեծ Բրիտանիայում կարտադրվեն Ուկրաինայի նախագծած հարվածային անօդաչու թռչող սարքերը
Ամենադիտված