ԱԻՆ աշխատակիցը խաբեությամբ գումար է հափշտակել քաղաքացուց. ՀՔԾ
Իրավունք
Քաղաքացի Լորիկ Վ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Ըստ Լորիկ Վ.-ի հաղորդման' իր քրոջ որդին' ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակիցը, ՀՀ պաշտպանության նախարարությունից իրեն' որպես անօթևանի, բնակարան ձեռք բերելու համար հատկացվող գումարը իբրև շուտ ստանալու համար, իր վստահությունը չարաշահելով, վերցրել է լիազորագիր, ինչի հիման վրա բանկից ստացել է հատկացված 13 մլն. 800 հազ. ՀՀ դրամը, որից 8 մլն. 960 հազ. ՀՀ դրամը տվել է իրեն, իսկ 4 մլն. 840 հազ. ՀՀ դրամը' խաբեությամբ հափշտակել:
Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին