Երևանում կգործարկվեն նոր արագաչափեր
Իրավունք
Մայրաքաղաք Երևանում դեկտեմբերի 15-ից գործարկվելու են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման նոր տեղադրված արագաչափ սարքեր: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մասնավորապես, Երևանի Իսակովի պողոտայում' թիվ 80 դպրոցի հարևանությամբ, գործարկվելու է երկու արագաչափ' երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: Երևանի Փիրումյանների փողոցում գործարկվելու է մեկ արագաչափ' երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ