Սերժ Սարգսյանը դատավորներ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել
Իրավունք
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել դատավորներ նշանակելու մասին: Հրամանագրում, մասնավորապես, ասված է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 5-ի եզրակացությունները' որոշու մ եմ.
1. Ալվարդ ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր' դադարեցնելով նրա' Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:
2. Ռուզաննա ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա' Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:
3. Վազգեն ՌՇՏՈՒՆՈՒՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր»:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին