Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 41 մեքենա
Իրավունք
Երևան քաղաքում անցկացված հերթական ստուգայցի ընթացքում դեկտեմբերի 12-ին` ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 41 ավտոմեքենա. 29 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 12-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նույն օրը, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում ճանապարհային ոստիկանության կողմից ստուգայց է անցկացվել նաև Գեղարքունիքի մարզում: Հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 7 ավտոմեքենա. 7 վարորդն էլ մեքենան վարել են ոչ սթափ վիճակում:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին