Հարուցվել է քրեական գործ երիտասարդ աղջկա առևանգման դեպքի առթիվ
Իրավունք
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երիտասարդ աղջկան առևանգելու դեպքի առթիվ։
2014թ. դեկտեմբերի 16-ին` ժամը 18։35-ին, Սիսիան քաղաքի բնակիչ Ս.Իսրայելյանը գրավոր հաղորդում է տվել, որ նույն օրը` ժամը 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում, Սյունիքի մարզի Հարժիս գյուղի բնակիչն ամուսնության նպատակով առևանգել է դստերը:
Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Սյունիքի մարզի Հարժիս գյուղի բնակիչ Հայրապետը, նախնական համաձայնության գալով համագյուղացի, միաժամանակ նաև աղջկա ազգական Հովհաննեսի և իր ազգական Արթուրի հետ, 2014թ. դեկտեմբերի 16-ին` ժամը 12-ի սահմաններում, Սիսիան քաղաքի Չարենցի փողոցում տեղակայված զորամասի մոտակայքից, ամուսնության նպատակով, բռնություն գործադրելով, առևանգել է Սիսիան քաղաքի բնակչուհուն և նրա կամքին հակառակ նստեցրել իր կողմից շահագործվող «Վազ 2106» ավտոմեքենան և տարել Գորիս։ Աղջիկը մերժել է ամուսնության առաջարկը, որի պատճառով հաջորդ օրը` ժամը 03-ի սահմաններում, նրան վերադարձրել է տուն:
Առևանգման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին