«Հրազդան» ՔԿՀ-ի տարածք թմրամիջոց նետելու կասկածանքով 2 անձ է բերման ենթարկվել
Իրավունք
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները դեկտեմբերի 26-ին` ժամը 03.00-ին, «Հրազդան» քրեակատարողական հիմնարկության տարածք թմրամիջոց նետելու կասկածանքով, Վանատուր թաղամասից, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել վարորդին՝ 1976թ. ծնված Տիգրան Թ.-ին և ուղևորին` 1983թ. ծնված Մինաս Շ.-ին: Խուզարկությամբ Մինաս Շ.-ի գրպանից հայտնաբերվել է 13 դեղահաբ և թերթի մեջ փաթեթավորված կանեփի հոտով զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին