Գողոնն առգրավված է
Իրավունք
Հունվարի 5-ին` ժամը 12.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի և ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 158 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Գագիկ Ս.-ին, որի խուզարկությամբ հայտնաբերվել է ավտոմեքենայի պլաստմասե կտոր:
Գագիկ Ս.-ն խոստովանել է, որ նշվածը նույն օրը, ժամը 04.30-ին, գողացել է Անդրանիկի փողոցի թիվ 145 շենքի բակում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին