Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել. հայ քննիչներն այս պահին նրան հարցաքննում են
Իրավունք
ՀՀ քննչական կոմիտեի քննչական խումբն այս պահին Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում է: Հայ քննիչները հարցաքննում են Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը' հավելելով նաև, որ Վալերի Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով: «Ավետիսյանների սպանության գործով արդեն առաջադրվել է մեղադրանք, այս պահին Պերմյակովը հարցաքննվում է: Այլ մանրամասներ ՀՀ քննչական կոմիտեն ավելի ուշ կհաղորդի»,- ասաց նա:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար