ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են Դեպի Չինաստան ռուսական գազի մատակարարման ռեկորդ է սահմանվել ԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումից Կոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Մանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում 22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտել Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. Պեսկով Ծակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալ Ղազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ 90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետ Ադրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում 

Վարդան Պետրոսյանի փաստաբանները դիմել են ՄԻԵԴ

Իրավունք

Շուրջ մեկ տարի կալանքի տակ գտնվող դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբանները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) նրան «ապօրինի կալանքի տակ պահելու համար»: Նրանք դերասանին կալանքի տակ պահելու դատարանի որոշումը համարում են ապօրինի, քանի որ հանցագործությունը ապացուցված չէ, իսկ Վարդան Պետրոսյանը, ազատության մեջ գտնվելով, չի կարող խոչընդոտել դատաքննությանը:

Ի սկզբանե, ինչպես պնդում են Պետրոսյանի փատաբանները, նախաքննությունը և դատաքննությունը ընթացել են «բացթողումներով ու թերացումներով»:

«Քննչական գործողությունների ժամանակ փոխվել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, ինչից ելնելով մեղադրող կողմը պնդում է, որ դեպքը տեղի է ունեցել ոչ թե ճանապարհի երթևեկելի մասում, այլ կողակում: Այսինքն՝ փոխվել են գործի հանգամանքները: Նախաքննությունը, իսկ հետո դատաքննությունն ընթացել են ոչ թե ճշմարտությունը պարզելու և արդարությունը վերականգնելու, այլ Վարդան Պետրոսյանին մեղավոր ճանաչելու և կալանքի տակ պահելու համար», - այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած մամլո ասուլիսին հայտարարեց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Փաստաբանները, համարելով դատարանի՝ Պետրոսյանին կալանքի տակ պահելու որշումը, ապօրինի արդեն դիմել են ՄԻԵԴ: «Եվրոպական դատարանը, հուսով ենք, որ շուտով կարձագանքի, և մեր իշխանությունները, մեր դատական համակարգը ստիպված կլինի ընդունել, որ նրանք առանց հիմքի և ապօրինի պահել են Վարդան Պետրոսյանին կալանքի տակ», - հույս հայտնեց Նիկոլայ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Եղվարդ-Երևան ճանապարհին՝ բախվել էին «ՎԱԶ 2121» և BMW մակնիշի ավտոմեքենաներ: BMW մակնիշի մեքենայի ղեկին Վարդան Պետրոսյանն էր: Վթարի հետևանքով «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից երկուսը՝ Էդգար և Էդուարդ Հակոբյանները, մահացել էին:

Պետրոսյանի գործով դատաքննության փուլն արդեն ավարտվել է: Մեղադրող կողմը ողբերգական պատահարի պատճառը համարում է վարորդի ինքնավստահությամբ պայմանավորված անզգուշությունը: Արդյունքում դատախազը միջնորդել է Վարդան Պետրոսյանին մեղավոր ճանաչել մեղսագրված հոդվածով և նրան դատապարտել 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ 3 տարով զրկելով տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից և բռնագանձել շուրջ 500 հազար ՀՀ դրամ:

Փաստաբանները Վարդան Պետրոսյանի գործով նախաքննության և դատաքննության բացթողումների մեջ տեսնում են միտում: Նրանց կարծիքով նախաքննության ժամանակ կոծկվել է հանցագործությունը, և չեն պարզվել դեպքի հանգամանքները:

«Դատարանն էլ չի անցկացրել փորձաքննություն ճշմարտությունը պարզելու համար», - նշեց նա:

Փաստաբանների պնդմանը, որ պետք է անցկացնել փորձաքննություն դեպքի հանգամանքները և իրական տեղը պարզելու համար, դատավորը պատասխանել է, որ իրենք դա կքննարկեն խորհրդակցական սենյակում:

«Խորհրդակցական սենյակում այդ հարցերը պարզել ուղղակի հնարավոր չէ տեխնիկական պատճառներով», - պնդում է Բաղդասարյանը:

Վերջինս մեղադրողի կողմից պահանջած պատժաչափը համարում է ոչ էական, քանի որ, նրա կարծիքով, երբ նախաքննությունն ու դատաքննությունն ընթանում են սխալ, պատժի չափը դադարում է հետաքրքրել: «Այս դեպքում դատախազը կպահանջի 6, թե 10 տարի, արդեն էական չէ», - հավելեց նա:

Ֆրանսիայից ժամանած Վարդան Պետրոսյանի դատապաշտպան Մարի Դոզեն հակված է այն կարծիքին, որ մեկ տարի տևած նախաքննությունն ու դատաքննությունն անիմաստ էին: Նրա համար անհասկանալի է, թե ինչու էին մեկ տարի շարունակ անցկացվում դատական նիստեր, եթե Պետրոսյանին արդարացնող որևէ փաստարկ հաշվի չի առնվել:

«Մեղադրական ճառն ի սկզբանե ներկայացված մեղադրական ակտի ուղղակի կրկնությունն է: Մեղադրական ճառի մեջ որևէ հիմնավորում չկա, թե ինչու է պահանջվում հենց այդ պատժաչափը: Դատական նիստերը կարծես թե անց են կացվել տպավորություն ստեղծելու համար», - հայտարարեց Մարի Դոզեն:

Փաստաբանները հուսով են, որ հունվարի 23-ին նախատեսված դատական նիստի ժամանակ հնարավոր կլինի դրական տեղաշարժ արձանագրել Վարդան Պետրոսյանի գործում: Ամեն դեպքում ինչ պատիժ էլ սահմանվի, փաստաբանների կարծիքով, Պետրոսյանը կրելու է այն «բաց ռեժիմով»:

«Մեր օրենսդրությունն այնպես է կառուցված, որ անզգուշությամբ առաջացած հանցագործությունների ժամանակ, մեղադրյալը չի ազատազրկվում: Նրա վրա են տարածվում բոլոր համաներումները, և, սովորաբար, մեկ տարվա ընթացքում ամեն ինչ ավարտվում է», - պարզաբանեց Նիկոլայ Բաղդասարյանը:

Ասուլիսի ավարտին Մարի Դոզեն լրագրողների խնդրանքով ներկայացրեց, թե ինչպես կվարվեր Ֆրանսիայի արդարադատությունը նման իրավիճակներում:

«Ես ունեցել եմ ճանապարհատրանսպորտային պատահարի գործ: Ուղղակի այդ դեպքում վարորդը, ի տարբերություն Վարդան Պետրոսյանի, եղել է ալկոհոլի և թմրամիջոցների ազդեցության տակ: Նա գտնվել է կալանքի տակ միայն 2,5 ամիս, որից հետո ազատ է արձակվել: Դատավարությունը դեռ շարունակվում է, սակայն բացառված է, որ նրան ազատազրկեն», - ասաց ֆրանսիացի դատապաշտպանը՝ հավելելով, որ անզգուշությամբ առաջացած հանցագործությունների ժամանակ ազատազրկելը սխալ է:

«Ազատազրկում են, երբ հանցագործությունը միտումնավոր է կատարված: Այդ դեպքում պատժում են մարդուն՝ մեկուսացնելով հասարակությունից, քանի որ նա վտանգ է ներկայացնում», - ամփոփեց Դոզեն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր ԿարլսոնԵրկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում ենԴեպի Չինաստան ռուսական գազի մատակարարման ռեկորդ է սահմանվելԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումիցԿոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակելՄանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտելՈւկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. ՊեսկովԾակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետԱդրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում378 օր՝ Մարսի պայմաններում․ NASA-ի փորձի մասնակիցները դուրս են եկել մեկուսացումիցՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանՊլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի«Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». ՎարդանյանՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրսԷրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ«Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է». Ալեն ՍիմոնյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Թրամփը հայտարարեց Մասկին ներում շնորհելու իր պատրաստակամության մասին2026 թվականի 9-ամիսների ընթացքում հայտնաբերվել և շրջանառությունից դուրս է բերվել 185 զենք-զինամթերք․ ՆԳՆՊարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգՄեսսիի հերթական գոլը՝ MLS-ումՎիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կանCOP17-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկը․ Հայկական բնապահպանական ճակատՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըԴու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ ՓաշինյանինԿիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանելԿոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել ենԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՂազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծենԻրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետԳրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումներըՓաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ ՊիպոյանԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ ԿոբախիձեՇոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրաԱյգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներԳերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. ՓեզեշքիանԿդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԱրագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ըԱրամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացել
Ամենադիտված