Ֆինանսական հաշտարարին ամենաշատը դիմում են ապահովագրական ընկերությունների դեմ բողոքներով
Իրավունք
Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացված բողոքների հիմնական մասն ուղղված է եղել ապահովագրական ընկերությունների դեմ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հաշտարարի գրասենյակից, 2014 թվականի վերջին եռամսյակի ընթացքում քննության ընդունված 346 բողոքից 272-ը վերաբերել են ապահովագրական ընկերություններին: Ընդ որում՝ դրա զգալի մասը վերաբերել է ավտոապապովագրությանը, և ավելի փոքր թիվ են կազմել բժշկական, տուրիստական, գույքի ապահովագրությանը վերաբերող բողոքները:
Բանկերի դեմ ուղղված բողոքները 2014 թվականի հոկտեմբեր-դեկտեմբերին եղել են 66-ը: Դրանցից 33-ը վերաբերել են վարկային գործարքներին, իսկ մյուս բողոքները՝ ավանդների, վճարահաշվարկային և այլ գործարքներին: Վարկային կոզմակերպությունների դեմ հաշտարարի գրասենյակը ստացել է 2 դիմում, իսկ գրավատների դեմ բողոքներ չեն ստացվել:
Հաշտարարի գրասենյակը հոկտեմբեր-դեկտեմբերի ընթացքում ստացել է ընդհանուր քանակությամբ 1100 բողոք, որից' ֆինանսական կազմակերպություններին վերաբերող բողոքները 930-ն են: Ֆինանսական կազմակերպություններին վերաբերող 930 բողոքներից 169-ը, համաձայն օրենքի, ենթակա չեն եղել քննության հաշտարարի կողմից: Հաշտարարի քննությանը ենթակա 761 բողոքներից 346-ն ընդունվել են քննության:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին