Ոստիկանությունը հերքում է Գյումրիի ռուսական ռազմաբազայից զինծառայողի փախուստի մասին խոսակցությունները
Իրավունք
Ոստիկանությունը հերքում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայից զինծառայողի փախուստի մասին խոսակցությունները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: «Ռուսական ռազմաբազայից զինծառայողի փախուստի մասին լուրն իրականությանը չի համապատասխանում»,- փոխանցեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Գյումրիում խոսակցություններ էին տարածվել, որ ռուսական ռազմաբազայից կրկին զինծառայող է փախել, ինչը քաղաքում խուճապային տրամադրություններ է առաջացրել:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին