Վարդան Պետրոսյանը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
Իրավունք
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2013թ. հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ավտովթարի գործում մեղավոր ճանաչեց դերասան Վարդան Պետրոսյանին' նրան դատապարտելով 5 տարվա ազատազրկման' 2 տարով զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնի դարձավ հունվարի 29-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանի կայացրած վճռից։
Կալանավորումը հաշվվելու է 2013 թվականի նոյեմբերի 6-ից' դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո:
Տուժող կողմի՝ ընդդեմ Վարդան Պետրոսյանի ներկայացրած վնասների հատուցման վերաբերյալ քաղհայցերը թողնվել են առանց քննման:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 16-ին տեղի ունեցած նիստին դատախազ Արթուր Սարգսյանը հանդես էր եկել մեղադրական ճառով և պահանջել Վարդան Պետրոսյանին դատապարտել 6 տարի 6 ամիս ազատազրկման:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին