Ոստիկանները թմրամիջոց իրացնելու կասկածանքով բերման են ենթարկել 47-ամյա տղամարդու
Իրավունք
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները հունվարի 31-ին` ժամը 22.10-ին, Երևանի Մ. Խորենացու փողոցի թիվ 35 հասցեի մոտից, թմրամիջոց իրացնելու կասկածանքով, բերման են ենթարկել 1968թ. ծնված Սմբատ Կ.-ին և 1977թ. ծնված Կարեն Խ.-ին: Անձնական խուզարկությամբ Կարեն Խ.-ի մոտից հայտնաբերվել է 6 մլ ծավալո վ 2 ներարկիչ, որոնցից մեկի մեջ առկա է եղել սպիտակավուն պղտոր զանգված: Սմբատ Կ.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ իր բնակության վայրում պատրաստել է թմրամիջոցը և հունվարի 31-ին' ժամը 21.30-ին, նշված հասցեի մոտ իրացրել Կարեն Խ.-ին: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին