Արթուր Օսիկյանն անդրադարձել է «Դատապարտյալների հիվանդանոցի» պետին աշխատանքից ազատելու լուրերին
Իրավունք
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Խաչատրյանի' զբաղեցրած պաշտոնից հավանական ազատումը չի պայմանավորում 2014-ի վերջին ՔԿՀ-ում անցկացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումներով: Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ԱՆ վարչության պետը նշեց փետրվարի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանը:
«Նախորդ տարի դատախազության կողմից պլանային հերթական ստուգումներ են անցկացվել, և ինչպես մի շարք այլ հիմնարկներում, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում արձանագրվել են որոշակի խախտումներ: Այստեղ արտառոց ոչինչ չեմ տեսնում: Ինչ վերաբերում է պաշտոնից ազատման մասին տեղեկատվությանը, ապա քրեակատարողական ծառայությունում գործում է ռոտացիոն սկզբունքը, և համապատասխան ժամկետներում պաշտոնատար անձը ռոտացիայի է ենթարկվում: Այսինքն' զուտ ստուգումներով պայմավորված որևէ պաշտոնաթողություն, պաշտոնից ազատման երևույթ գոյություն չունի»,- հավաստեց Օսիկյանը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին