Ոստիկանները 34-ամյա տղամարդու մոտ խուզարկությամբ թմրամիջոց են հայտնաբերել
Իրավունք
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Շերամի փողոցի թիվ 51 շենքի մոտից, թմրանյութ պահելու կասկածանքով, փետրվարի 3-ին' ժամը 17.30-ին, բերման են ենթարկել 1981թ. ծնված Արմեն Հ.-ին:
Խուզարկությամբ նրա դրամապանակից, ծխախոտի փայլաթիթեղների մեջ փաթաթված, հայտնաբերվել է «սուբոտեքս» թմրամիջոցի նմանվող 1 ամբողջական և կես դեղահաբ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին