Հակոբ Հակոբյանին` Ճոյտին, կալանավորեցին
Իրավունք
Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը կալանավորելու մասին որոշում կայացրեց:
Հիշեցնենք, որ նախկին պատգամավորի նկատմամբ քրեական գործ են հարուցել Ֆինանսների նախարարության հարկային ծառայության քննչական մարմինները:
Նշենք, նաև, որ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, տեղեկացրել էին, որ Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը ձերբակալվել է 2015թ. փետրվարի 2-ին ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով` ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին