ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են Դեպի Չինաստան ռուսական գազի մատակարարման ռեկորդ է սահմանվել ԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումից Կոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Մանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում 22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտել Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. Պեսկով Ծակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալ Ղազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ 90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետ Ադրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում 

Օլիգոֆրենիայով տառապելը անմեղսունակ ճանաչվելու միանշանակ հիմք չէ

Իրավունք

Օլիգոֆրենիա հիվանդությամբ տառապելը անմեղսունակ ճանաչվելու միանշանակ հիմք չի կարող լինել: Օլիգոֆրենիան հոգեկան հիվանդություն է, սակայն հիվանդությամբ տառապող յուրաքանչյուր մարդու համար յուրահատուկ քննության առարկա պետք է դառնա նրա մեղսունակ լինել կամ չլինելու հարցը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց իրավաբան Վահագն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ ռուսական լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության հեղինակ, ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը տառապել է օլիգոֆրենիայով: «Ամեն օլիգոֆրենիկ չէ, որ կարող է անմեղսունակ ճանաչվել: Այսինքն, օլիգոֆրենիկ լինելը դա հիմք չէ անձին անմեղսունակ ճանաչվելու համար: Նա կարող է տվյալ իրավիճակին այնպիսի ռեակցիա տա, որ դա ընկնի անմեղսունակության տակ, սակայն նույն իրավիճակում մեկ այլ օլիգոֆրենիկ կարող է այլ ռեակցիա տալ»,- ընդգծեց իրավաբանը:

Վահագն Մարտիրոսյանը նշեց, որ օլիգոֆրենիայով տառապող անձինք շատ շուտ ազդեցության տակ են ընկնում, սակայն ցանկացած պարագայում այստեղ մասնագետի, հոգեբույժի կոնկրետ եզրակացություն է պետք՝ տվյալ պահին հանցանք գործողն անմեղսունակ եղել է, թե ոչ:

Իրավաբանի համար, այս դեպքում անհասկանալի է մնում այն հարցը, թե ինչպես է այդպիսի հիվանդությամբ տառապող անձը զորակոչվել բանակ և ուղարկվել է այլ երկիր ծառայելու: «Բանակ զորակոչվելուց առաջ նա մի քանի ընթացակարգեր է անցել, ենթարկվել է բուժզննումների: Եթե նման հիվանդության մասին է խոսքը, նրան ստուգել են նաև հուգեբույժները, զորակոչվելուց առաջ զրուցել է նաև հոգեբանի հետ: Եվ ինչպե՞ս կարող էր այդքան ընթացակարգերը անցնելուց հետո նա բանակ զորակոչվել, եթե տառապել է օլիգոֆրենիայով: Նշանակում է կամ ամեն ինչ նորմալ է եղել, և Պերմյակովը առողջա կան խնդիր չի ունեցել կամ նրան բանակ են զորակոչել օրենքի խախտումով, ինչին ես չեմ հավատում, որովհետև Ռուսաստանն այն երկիրն է, որտեղ զորակոչից առաջ իրականացվող բուժզննումները շատ խիստ են: Այս ամենը թույլ է տալիս ենթադրել երկու բան՝ կամ ռուսական լրատվամիջոցները միտումնավոր ապատեղեկատվություն են տարածում կամ զորակոչից առաջ նրան ստուգող մասնագետները մասնագետ չեն եղել և իրենց գործի և մասնագիտության հետ կապ չեն ունեցել»,- ասաց Մարտիրոսյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում քրեական արդարադատության ոլորտի մասնագետ, հոգեբան Արշակ Գասպարյանը նշեց, որ օլիգոֆրենիայով տառապող անձի մեղսունակ կամ անմեղսունակ լինելը կախված է հիվանդության աստիճանից: Մասնագետը տեղեկացրեց, որ օլիգոֆրենիան ունի երեք աստիճան: «Ամենացածր աստիճանը դեբիլությունն է, իմբեցիլությունը միջին աստիճանն է և ամենաբարձր աստիճանն ապուշությունն է: Եվ ամենաբարձր աստիճանի դեպքում նա կարող է համարվել անմեղսունակ, բայց ես կասեի ավելին՝ բարձր աստիճանի դեպքում նա դժվար էլ այդ արար քին գնար: Սակայն ցանկանում եմ ընդգծել, որ սա հոգաբանին ուղղելու հարց չէ, որովհետև անմեղսունակության հարցը որոշում են միայն հոգեբույժները: Անմեղսունակության հարցը միայն հոգեբույժների կոմպետենտության մեջ է: Միայն հոգեբույժը կարող է հստակ ասել՝ այս հիվանդությունը տանում է անմեղսունակության, թե ոչ: Թեպետ, կարելի է ենթադրել, որ, կախված հիվանդության աստիճանիցց, կարող է տանել, կարող է չտանել»,- եզրափակեց Գասպարյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր ԿարլսոնԵրկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում ենԴեպի Չինաստան ռուսական գազի մատակարարման ռեկորդ է սահմանվելԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումիցԿոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակելՄանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտելՈւկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. ՊեսկովԾակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետԱդրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում378 օր՝ Մարսի պայմաններում․ NASA-ի փորձի մասնակիցները դուրս են եկել մեկուսացումիցՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանՊլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի«Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». ՎարդանյանՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրսԷրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ«Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է». Ալեն ՍիմոնյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Թրամփը հայտարարեց Մասկին ներում շնորհելու իր պատրաստակամության մասին2026 թվականի 9-ամիսների ընթացքում հայտնաբերվել և շրջանառությունից դուրս է բերվել 185 զենք-զինամթերք․ ՆԳՆՊարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգՄեսսիի հերթական գոլը՝ MLS-ումՎիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կանCOP17-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկը․ Հայկական բնապահպանական ճակատՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըԴու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ ՓաշինյանինԿիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանելԿոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել ենԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՂազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծենԻրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետԳրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումներըՓաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ ՊիպոյանԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ ԿոբախիձեՇոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրաԱյգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներԳերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. ՓեզեշքիանԿդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԱրագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ըԱրամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացել
Ամենադիտված