Դատարանը Հայրապետյանի տնային կալանքի բողոքարկման քննությունը հետաձգել է փետրվարի 11-ին
Իրավունք
Մոսկվայի քաղաքային դատարանը հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի տնային կալանքի երկարացման բողոքարկման քննությունը հետաձգել է փետրվարի 11-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունում: Ավելի վաղ Մոսկվայի Բասմանյան դատարանում, որը որոշում էր ընդունել երկարացնել խափանման միջոցը, հայտնել էին, որ նիստը կկայանա փետրվարի 9-ին, բայց այնուհետև դատարանն այն նշանակել է փետրվարի 11-ին:
Մեղադրյալը քննչական մեկուսարանից ազատվել և տնային կալանքի տակ է դրվել, բայց պաշտպանությունը խնդրում է էլ ավելի մեղմացնել խափանման միջոցը և նրան ազատ արձակել գրավով կամ չմեկնելու մասին ստորագրությամբ:
Հետաքննությունը Հայրապետյանին մեղադրում է 2009 թվականի ապրիլին «Սիստեմա» բանկային արդյունաբերական խմբի կառույցներին Ուրալ Ռախիմովի կողմից «Բաշնեֆտ»-ի վաճառքին մեղսակից լինելու մեջ, որը վերջինս գլխավորում էր երեք տարի: Ընդգրկուն արբիտրաժային գործընթացի արդյունքում «Բաշնեֆտ»-ը վերադարձվել է պետությանը:
Հետաքննության տվյալներով՝ Հայրապետյանն ունի երկքաղաքացիություն, ինչպես նաև անշարժ գույք՝ արտասահմանում: Մասնավորապես, վերջին ժամանակներս նա ապրում էր Մոնակոյում: Հետաքննությունն այս փաստով էր հիմնավորում նրան մեկուսարանում պահելու անհրաժեշտությունը: Հոկտեմբերի սկզբին գործարարին տեղափոխել էին տնային կալանքի տակ:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին