ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են Դեպի Չինաստան ռուսական գազի մատակարարման ռեկորդ է սահմանվել ԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումից Կոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Մանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում 22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտել Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. Պեսկով Ծակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալ Ղազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ 90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետ Ադրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում 

Զինծառայողների՝ բենզինի գողությունը քողարկած զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել

Իրավունք

ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատար Ամրամ Կլեկչյանին, երկու զինծառայողներին և զորամասի խոհարարին մեղադրանքներ են առաջադրվել: «Արմենպրես»-­ի հաղորդմամբ՝ այս մասին է հայտնում դատական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Ամրամ Կլեկչյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի երրորդ մասի երրորդ կետի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ և օժտված լինելով հետաքննություն կատարելու լիազորությամբ, տեղեկանալով իր ենթակայության տակ գտնվող զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Նարեկ Գրիգորյանի և Անդրանիկ Բադալյանի կողմից 2014թվականի մարտի 7-ի գիշերը զորամասից 70 լիտր ավտոբենզինի գողության փորձ կատարելու մասին ու իմանալով, որ նշված զինծառայողների կողմից նախկինում զորամասից գողացված 25 լիտր բենզինն իրացվել է ՀՀ ՊՆ թիվ N զորամասի խոհարար Կարեն Բալդրյանի միջոցով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի և ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 451-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթներով ունենալով հանցագործություններն ու դրանք կատարող անձանց բացահայտելու ուղղությամբ քրեադատավարական միջոցառումներ ձեռնարկելու պարտականություն, իր լիազորությունների շրջանակում անգործություն դրսևորելու, այն է հանցագործությունների դեպքերին սահմանված կարգով ընթացք չտալու և Կարեն Բալդրյանին քրեական պատասխանատության չենթարկելու համար, նրան անհիմն վերագրելով նաև զորամասից բենզինի գողության այլ դեպքեր, 2014թ.մարտի 7-ին իր աշխատասենյակում Կարեն Բալդրյանից պահանջել և ժամեր անց ստացել է խոշոր չափի' 450000 ՀՀ դրամ կաշառք:

ՀՀ ՊՆ N զորամասի խոհարար Կարեն Բալդրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 216 հոդվածի առաջին մասի և 312 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. հունվարի կեսերին ՀՀ ՊՆ թիվ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող շարքային Նարեկ Գրիգորյանից 10000 ՀՀ դրամով գնել է ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված' վերջինիս և Անդրանիկ Բադալյանի կողմից նախորդ օրը զորամասից գաղտնի հափշտակված և զորամասի հարակից տարածքում թաքցված 11250 ՀՀ դրամին համարժեք 25 լիտր բենզինը և տնօր ինել իր հայեցողությամբ: Բացի այդ' բենզինի գողության և գողացված բենզինն իր կողմից ձեռք բերված լինելու մասին զորամասի հրամանատար, Ամրամ Կլեկչյանի կողմից տեղեկանալուց հետո Կարեն Բալդրյանը 2014թ. մարտի 7-ին ժամը 11:00-ի սահմաններում, Ամրամ Կլիկչյանի աշխատասենյակում զրույց է ունեցել նրա հետ, որի ժամանակ հանցագործության դեպքին սահմանված կարգով ընթացք չտալու և իրեն քրեական պատասխանատվության չենթարկելու համար Ամրամ Կլեկչյանին խոստացել ու ժամեր անց նրան տրամադրել է խոշոր չափի' 450000 ՀՀ դրամ կաշառք:

ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Անդրանիկ Բադալյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-177, 177 հոդվածների երկրորդ մասերի առաջին կետերի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թվականի հուլիսի 17-ից մինչև 2014թ.մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում զորակոչի հիմունքներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելով ՀՀ ՊՆ թիվ 77382 զորամասում, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կատարել է ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն, մասնավորապես' նախնական համաձայնության գալով համածառայակից Նարեկ Գրիգորյանի հետ, 2014թ. հունվարի կեսերին ժամը 02:00-ի սահմաններում, զորամասի հավաքակայանում հերթապհության մեջ գտնվելու ընթացքում նշված վայրում կայանված «Գազ 66» ավտոմեքենայի բաքի կափարիչի կնիքը պոկելու միջոցով գողացել է 11250 ՀՀ դրամին համարժեք 25 լիտր բենզին, որը հաջորդ օրը իրացրե լ է Կարեն Բալդրյանին: Բացի այդ' Անդրանիկ Բադալյանը, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կատարել է ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակության փորձ, մասնավորապես' Նարեկ Գրիգորյանի հետ նախնական համաձայնության գալով, դարձյալ իր կողմից զորամասի հավաքակայանում հերթապահության մեջ ընդգրկվելու օրը' 2014թ. մարտի 7-ինժամը 02:00-ի սահմաններում նույն եղանակով փորձել է գողանալ 31500 ՀՀ դրամին համարժեք 70 լիտր բենզին, սակայն իր և հանցակցի կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել:

ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Նարեկ Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-177, 177 հոդվածների երկրորդ մասերի առաջին կետերի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հուլիսի 9-ից 2014թ. մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում զորակոչի հիմունքներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելով ՀՀ ՊՆ թիվ 77382 զորամասում, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կատարել է ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն, մասնավորապես' նախնական համաձայնության գալով համածառայակից Անդրանիկ Բադալյանի հետ, 2014թ. հունվարի կեսերին ժամը 02:00-ի սահմաններում, վերջինիս կողմից զորամասի հավաքակայանում հերթապահության մեջ գտնվելու ընթացքում նշված վայրում կայանված «Գազ 66» ավտոմեքենայի բաքի կափարիչի կնիքը պոկելու միջոցով գողացել է 11250 ՀՀ դրամին համարժեք 25 լիտր բենզին, որը հաջորդ օրը իրացրել է Կարեն Բալդրյանին: Բացի այդ' Նարեկ Գրիգորյանը, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կատարել է ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակության փորձ, մասնավորապես' Անդրանիկ Բադալյանի հետ նախնական համաձայնության գալով, դարձյալ վերջինիս կողմից զորամասի հավաքակայանում հերթապահության մեջ ընդգրկվելու օրը' 2014թ. մարտի 7-ին ժամը 02:00-ի սահմաններում նույն եղանակով փորձել է գողանալ 31500 ՀՀ դրամին համարժեք 70 լիտր բենզին,սակայն իր և հանցակցի կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վերը նշված անձանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է ստորագրություն չհեռանալու վերաբերյալ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր ԿարլսոնԵրկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում ենԴեպի Չինաստան ռուսական գազի մատակարարման ռեկորդ է սահմանվելԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումիցԿոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակելՄանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտելՈւկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. ՊեսկովԾակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետԱդրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում378 օր՝ Մարսի պայմաններում․ NASA-ի փորձի մասնակիցները դուրս են եկել մեկուսացումիցՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանՊլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի«Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». ՎարդանյանՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրսԷրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ«Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է». Ալեն ՍիմոնյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Թրամփը հայտարարեց Մասկին ներում շնորհելու իր պատրաստակամության մասին2026 թվականի 9-ամիսների ընթացքում հայտնաբերվել և շրջանառությունից դուրս է բերվել 185 զենք-զինամթերք․ ՆԳՆՊարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգՄեսսիի հերթական գոլը՝ MLS-ումՎիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կանCOP17-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկը․ Հայկական բնապահպանական ճակատՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըԴու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ ՓաշինյանինԿիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանելԿոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել ենԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՂազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծենԻրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետԳրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումներըՓաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ ՊիպոյանԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ ԿոբախիձեՇոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրաԱյգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներԳերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. ՓեզեշքիանԿդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԱրագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ըԱրամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացել
Ամենադիտված