Պարզվել է Մ. Մելիքբեկյանին առևանգողի ինքնությունը
Իրավունք
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է քաղաքացի Մ.Մելիքբեկյանի առևանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ձեռնարկված միջո ցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ նրանց հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու համար։
Քրեական գործի շրջանակներում կատարվել են մի շարք խուզարկություններ, այդ թվում՝ Ս.Ղալթախչյանի՝ Աչաջուր գյուղում գտնվող տանը և դրա օժանդակ շինություններում, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է ռազմամթերք՝ 18 փամփուշտ:
2015 թվականի փետրվարի 11-ին Ս.Ղալթախչյանը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:
Արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին