ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են Դեպի Չինաստան ռուսական գազի մատակարարման ռեկորդ է սահմանվել ԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումից Կոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Մանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում 22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտել Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. Պեսկով Ծակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալ Ղազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ 90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետ Ադրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում 

Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպանը Գյումրիում է

Իրավունք

Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը փետրվարի 14-ին Գյումրիում հանդիպել է Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների հետ: Փաստաբանը, Արմենպրես-ի փոխանցմամբ, Գյումրի այցի ընթացքում հանդիպել է նաև տեղի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Խոսելով սպանության տարբեր վարկածների մասին՝ փաստաբանը նշեց, որ քննության են ենթարկվում բոլոր վարկածները, այդ թվում նաև անհնար թվացող: «Չենք բացառում նաև ամենաքիչ հավանական վարկածը: Մենք դա պարտավոր ենք անել, որպեսզի կարողանանք անմիջական պատկեր ունենալ: Մեր բոլոր միջնորդություններն էլ հենց ուղղված են բազմակողմանությունն ապահովվելուն և դրդապատճառները պարզելուն՝ կա՞ անձնական ու այլ դրդապատճառ կամ չկա, արդյո՞ք սա պատահական ընտանքի ուղղված էր, թե՞ իրականում ավելի խոր արմատներ ունի, արդյո՞ք կասկածյալը միայնակ էր, թե չէ, ինչո՞ւ հագուստները թողեց, և եթե այդ սպանությունները վախի հետ էին կապված, ինչո՞ւ է մինչև վերջ փորձել երեխային վնասվածքներ հասցնել և դաժանությունը մինչև վերջ տարել է, այսինքն՝ բազմաթիվ հարցեր, որոնք խիստ էական են»,-նշեց Երեմ Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ հարազատների հետ հանդիպումից հետո ինքը լինելու է նաև Ավետիսյանների տանը, հնարավորության սահմանում ուսումնասիրելու դեպքի վայրը, Պերմյակովի երթուղին՝ մինչև զորամաս, ապա Բայանդուր:

«Պետք է կոնկրետ իմ աչքով տեսնեմ, նաև տեսանկարահանեմ: Իմ մոտ կոնկրետ հարցեր են առաջանում. եթե նույնիսկ չբացառենք ջուր խմելու վարկածը՝ ինչո՞ւ հենց այդ տուն: Դեպքի վայրը, հարակից տներն ուսումնասիրելով՝ գուցե կասկածներ առաջանան, որ ավելի քիչ խոչընդոտներով տուն կար, որտեղ կարող էր մտնել: Բազմաթիվ են հարցերը. օրինակ՝ այդ տնից մինչև Բայանդուր գյուղ ինչքանո՞վ է մատչելի անծանոթ մարդու համար: Կան բազմաթիվ մանր հարցեր գուցե այս պահին հնարավոր չէ անմիջապես բոլոր հարցերին պատասխաններ տալ, բայց բոլոր փաստերի համակցությունը բերում են նոր արկածների ու փաստերի: Մենք մեր կողմից օրենքով տված բոլոր քայլերը կանենք»,-նշեց փաստաբանը՝ ավելացնելով, որ իրավահաջորդների հետ իրենք քննարկել են այս պահին ռուսական կողմին դիմել-չդիմելու նպատակահարմարության հարցը:

«Այս պահին, այս փուլում, բոլորս միասնական գտանք, որ դեռևս դա նպատակահարմար չենք գտնում, համենայն դեպս, չենք էլ ուզում դիմել, որովհետև գտնում ենք ըստ էության անօրինակն է այս գործի ռուսական կողմի քննությունը: Այդ գործի քննությունը պետք է իրականացնի միայն հայկական կողմը, հետևաբար, հենց այդ նկատառումներից ելնելով, չենք դիմում իրենց, այլ պահանջում ենք, որ գործը փոխանցվի հայկական կողմին: Նաև միանշանակ ես հայտարարում եմ՝ որ կողմն էլ դատավարությունն իրականացնի, պետք է լինի հայերեն: Մենք դատավարությանը կմասնակցենք մեր մայրենի լեզվով , որովհետև այս ամենը պետք է հասանելի լինի մեր հասարակությանը, տուժողի իրավահաջորդներին: Դա մեր պահանջը կլինի»,-նշեց փաստաբանը:

Խոսելով վարկածներից մեկի՝ Պերմյակովի միայնակ չլինելու մասին, փաստաբանը նշեց, որ այս պահին դա հստակ նշել հնարավոր չէ: «Այս պահին նշել, որ ինքը միայնակ չի եղել, չենք կարող, միևնույն ժամանակ անհնար է նաև բացառել կամ հաստատել հակառակը: Կան վարկածներ, որոնք պետք է ստուգվեն: Հարազատները այս պահին բացառում են, որ կա անձնական շարժառիթ, իրենք բացառում են՝ իրավունք ունեն, ես՝ որպես նրանց ներկայացուցիչ, բացարձակապես իրավունք չունեմ նաև այդ վարկածը բացառելու: Նշեմ, որ միջնորդությունները, որոնք ներկայացվել են նախաքննական մարմնին, բավա րարվել են, ընդ որում՝ կային գործողություններ, որոնք արդեն իսկ իրենց կողմից ձեռնարկվել էին՝ երթուղու տեսախցիկների առգրավում, հեռախոսների խոսակցությունների վերծանում, խլացուցիչի հետ կապված և այլ բնույթի հարցեր»,- նշեց Երեմ Սարգսյանը:

Ի պատասխան այն հարցի, որ կասկածյալը ռոսական կողմի հսկողության տակ է, ինչպես կարող է հայկական կողմը լիրաժեք քննություն վարել՝ փաստաբանը նշեց. «Որպես մասնագետ կարող եմ ասել, որ ամեն դեպքում որոշակի խոչընդոտներ կլինեն, որովհետև չի կարող այնպես լինել, որ Պերմյակովը լինի ռուսական կողմի հսկողության տակ ու կատարվի լիարժեք քննություն: Ամեն դեպքում, ես տեղյակ եմ, որ հայկական կողմը հարցաքննություն կատարել է, որը նրա հետ կատարվելիք ամենակարևոր գործողությունն է: Բայց կան քայլեր, որոնք նոր պետք է արվեն: Արվում է, թե չի արվում, ես չեմ կա րող ասել: Մեզ այդ նյութերն այս փուլում հասու չեն: Կա որոշակի փուլ դա նախաքննության ավարտման փուլն է, երբ ամբողջ ծավալով իրավունք ունենք բոլոր նյութերը պատճենահանած ստանալու: Ամեն դեպքում այս պահին մենք չենք պատրաստվում ձեռքներս ծալած նստել, մենք կփորձենք մեր աչքով տեսնել դեպքի վայրը, մարդկանց հետ խոսել և այլն»: Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպանն ավելացրեց, որ փաթեթ է նախապատրաստվում նաև Պերմյակովի սակավամտության փաստի ճշտման միջնորդության համար:

«Կան որոշակի ծավալի տեղեկություններ, որ մենք կարող ենք ստանալ Ռուսաստանի Դաշնությունից, իսկ առավել արդյունավետ միջոցը քննչական մարմնի միջոցով միջնորդելն է»,-ավելացրեց փաստաբանը:

Անդրադառնալով Ավետիսյանների իրավահաջորդների հետ կայացած հանդիպմանը՝ նա ասաց հետևյալը. «Քննարկեցինք մեր հետագա քայլերը, բոլոր հնարավոր փոխադարձ տեղեկատվությունը փոխանակեցինք, այն, ինչ ես գիտեի, ինչ իրենք գիտեին, և որոշեցինք մեր քայլերի հաջորդականությունը»,-հավելեց Սարգսյանը:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև՝ յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու ‚ փորձ կատարելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր ԿարլսոնԵրկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում ենԴեպի Չինաստան ռուսական գազի մատակարարման ռեկորդ է սահմանվելԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումիցԿոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակելՄանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտելՈւկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. ՊեսկովԾակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետԱդրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում378 օր՝ Մարսի պայմաններում․ NASA-ի փորձի մասնակիցները դուրս են եկել մեկուսացումիցՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանՊլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի«Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». ՎարդանյանՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրսԷրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ«Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է». Ալեն ՍիմոնյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Թրամփը հայտարարեց Մասկին ներում շնորհելու իր պատրաստակամության մասին2026 թվականի 9-ամիսների ընթացքում հայտնաբերվել և շրջանառությունից դուրս է բերվել 185 զենք-զինամթերք․ ՆԳՆՊարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգՄեսսիի հերթական գոլը՝ MLS-ումՎիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կանCOP17-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկը․ Հայկական բնապահպանական ճակատՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըԴու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ ՓաշինյանինԿիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանելԿոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել ենԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՂազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծենԻրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետԳրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումներըՓաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ ՊիպոյանԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ ԿոբախիձեՇոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրաԱյգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներԳերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. ՓեզեշքիանԿդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԱրագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ըԱրամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացել
Ամենադիտված