Հայազգի տղամարդը ձերբակալվել է Օմսկում. նրա բաճկոնի թևքի մեջ 1 կգ հերոին է հայտնաբերվել
Ռուսաստան
Օմսկում ձերբակալվել է 30-ամյա հայազգի տղամարդ՝ մեծ քանակությամբ հերոինի վաճառքի փորձի ժամանակ: Այս մասին հայտնել է superomsk.ru-ն:
Անձնական խուզարկության ընթացքում նրա մոտ հայտնաբերվել է 1,1 կգ հերոին, որը հետագա վաճառքի նպատակով թաքցված է եղել բաճկոնի թևքի մեջ:
Նախկինում նա արդեն դատվել է թմրանյութերի տարածման հոդվածով:
Այժմ նրա դեմ քրեական գործ է հարուցվել՝ թմրանյութերի առանձնակի մեծ չափերի վաճառքի նախապատրաստման փաստի հիման վրա: ՌԴ օրենսդրության համաձայն՝ նրան սպառնում է մինչև 20 տարի ազատազրկում:
Թե որտեղից է նա հայթայթել թմրանյութերը, չի նշվում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)