ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են Դեպի Չինաստան ռուսական գազի մատակարարման ռեկորդ է սահմանվել ԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումից Կոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Մանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում 22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտել Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. Պեսկով Ծակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալ Ղազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ 90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետ Ադրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում 

Լրացուցիչ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությունը երկարաձգվում է

Իրավունք

2013 թվականի սեպտեմբերից Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող՝ ըստ մեղադրանքի Սամվել Դիլոյանի, Արեն և Արտակ Վերանյանների՝ խմբակային սպանության և խմբակային խուլիգանության հոդվածներով քրեական գործի դատաքննությամբ ապացուցվեց, որ հանգուցյալ փաստաբան Սամվել Շարբաթյանի հետ վիճաբանողը երեք մեղադրյալներից միայն Արտակ Վերանյանն է եղել, որն էլ, դեպքի հաջորդ օրը ներկայանալով իրավապահներին, խոստովանել է, որ ինքն է հարվածել տուժողին քաշքշուկի ընթացքում՝ այն էլ ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ: Այդ հանգամանքը հաստատվել է նաև գործում առկա երկու դատաբժշկական փորձաքննության եզրակացություններից առաջինով, ըստ որի՝ տուժողի մահը վրա է հասել մեկ հարվածի հետևանքով: Իսկ դատաբժշկական հանձնաժողովը երկրորդ եզրակացությամբ բացառել է մահվան առաջացումը մեկ հարվածից կամ մեկ ներգործությունից՝ նշելով, որ տուժողի մարմնի վրա հարվածները բազմակի են եղել՝ նման հետևության հանգելով բացառապես անորակ, ոչ մասնագետի կողմից արված և անհայտ ծագման լուսանկարներով, որոնք, անհասկանալի է ընդհանրապես, ինչպես են հայտնվել փորձագետների մոտ:

Դատաքննության ավարտին՝ 2014 թվականի նոյեմբերի 7-ին, դատարանը բավարարեց մեղադրողի միջնորդությունը լրացուցիչ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին՝ դրա կատարումը հանձնարարելով Առողջապահության նախարարությանը: Նույն օրը դատարանն իր որոշումը ուղեկցական գրությամբ գործի նյութերի հետ ուղարկեց նախարարությանը՝ խնդրելով փորձաքննությունն իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետներում: Նախարարն էլ 2014 թվականի նոյեմբերի 20-ի՝ հանձնաժողովային փորձաքննության կազմը հաստատելու իր որոշման մեջ էր առանձին կետով հանձնաժողովի նախագահին հանձնարարական տվել փորձաքննության սեղմ ժամկետների վերաբերյալ:

Փորձաքննության գործընթացի սկիզբը նախարարի հիշյալ հրամանի օրվանից հաշվարկելու դեպքում ստացվում է արդեն երկուսուկես ամիս է՝ պաշտպանական կողմը ծանուցված չէ փորձաքննության կատարման օրվա, տեղի և ժամի մասին: Այս երկարաձգումն անհանգստացնում է մեղադրյալներ Սամվել Դիլոյանի և Արեն Վերանյանի շահերի պաշտպան Ռուբեն Հակոբյանին, քանի որ նրա պաշտպանյալները կալանքի տակ են արդեն 2 տարի 12 օր: Պաշտպանական կողմը թեև ամբողջությամբ համամիտ չէր առաջին փորձաքննության եզրակացության դրույթներին, բայց չէր էլ վիճարկում այն: Իսկ երկրորդ դատաբժշկական փորձաքննություն վերաբերյալ դեռևս մինչդատական վարույթում էր դիրոքորշում հայտնում, որ այն ուղղակի փաստաթուղթ է կամ թուղթ, որը չի կարող որպես եզրակացություն գնահատվել: «Երկրորդն ակնհայտ սխալ, ակնհայտ անհիմն եզրակացություն է, կարելի է ասել նոնսենս, որովհետև փորձագետների հանձնաժողովը եզրակացություն է տվել՝ հիմնվելով անհայտ ծագման, անհայտ անձի, անորակ լուսանկարների վրա, նույնիսկ դրանց մի մասի պատկանելությունն է անհայտ կամ թե ինչպես են հայտնվել փորձագետների մոտ: Եթե հարցնեք ցանկացած իրավաբանական բուհի առաջին կուրսի ուսանողի՝ արդյոք հնարավո՞ր է լուսանկարով որոշել մարմնական վնասվածքի բնույթ, տեղակայում, առաջացման մեխանիզմ, վաղեմություն, ծանրության աստիճան, բնականաբար նույնիսկ ծույլիկ ուսանողը կասի, որ այդպիսի բան չի կարող լինել: Ես չեմ ուզում հավատալ, որ երկրորդ հանձնաժողովի կազմում ընդգրկված փորձագետները այդ ծույլիկ ուսանողի կրթական մակարդակը անգամ չունեն, որովհետև ակնհայտ է, որ ունեն, ու հենց դա է հիմք տալիս պաշտպանական կողմին համոզմունք հայտնելու, որ այստեղ ոչ թե դատավարական գործընթացներ են կատարվել, այլ ակնհայտ ապօրինի գործողություններ, ինչից ելնելով՝ պաշտպանական կողմը դատարանում բանավոր կարգով բազմիցս հնչեցրել է նույնիսկ այդ եզրակացությունը կազմողների կողմից հանցագործության կատարման մասին հաղորդումներ»,- ասում է Ռուբեն Հակոբյանը:

Պաշտպանական կողմն առարկում էր նաև լրացուցիչ հանձնաժողովային փորձաքննության նշանակմանը, բայց քանի որ, դատարանի կարծիքով, այն կարևոր նշանակություն ունի գործի հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննության համար, այլ բան չէր մնում, քան ընդունել այդ որոշումն ու սպասել արդյունքներին: Այժմ գործի ելքն ամբողջությամբ այս երրորդ եզրակացությունից է կախված, քանի որ գործով բոլոր ապացույցներն արդեն հետազոտված են: Պաշտպանը հույս է հայտնում, որ արդեն շուտով իրենց մասնակցությամբ կկատարվի լրացուցիչ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությունը, և եզրակացությունն ստանալով՝ մեղադրանքի կողմը վերջնական դիրքորոշում կարտահայտի՝ կհրաժարվի մեղադրանքից, այն փոփոխելու միջնորդություն կանի կամ էլ ժամանակ կխնդրի ճառերի համար, ինչին էլ կհաջորդի դատարանի որոշումը: Պաշտպանը չի ուզում կանխատեսել սպասվելիք եզրակացության բովանդակությունը, բայց շարունակում է մնալ իր համոզմունքին. «Հիմա մենք ուզում ենք որոշել՝ այդ փորձագետները ճիշտ են արել, թե ոչ, այսինքն, ստացվում է, փորձում ենք ապացուցել, որ մածունը սպիտակ է, մինչդեռ դա ապացուցման կարիք չունի: Մի՞թե որևէ մեկը կարող է ապացուցել, որ մածունը սև է, նույն կերպ էլ այս փորձագետները պետք է փորձեն ապացուցել, որ մածունը սև է: Չե՛ն կարող, որովհետև լուսանկարով փորձաքննություն չի կատարվում»,- համոզված վստահեցնում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր ԿարլսոնԵրկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում ենԴեպի Չինաստան ռուսական գազի մատակարարման ռեկորդ է սահմանվելԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումիցԿոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակելՄանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտելՈւկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. ՊեսկովԾակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետԱդրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում378 օր՝ Մարսի պայմաններում․ NASA-ի փորձի մասնակիցները դուրս են եկել մեկուսացումիցՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանՊլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի«Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». ՎարդանյանՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրսԷրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ«Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է». Ալեն ՍիմոնյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Թրամփը հայտարարեց Մասկին ներում շնորհելու իր պատրաստակամության մասին2026 թվականի 9-ամիսների ընթացքում հայտնաբերվել և շրջանառությունից դուրս է բերվել 185 զենք-զինամթերք․ ՆԳՆՊարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգՄեսսիի հերթական գոլը՝ MLS-ումՎիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կանCOP17-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկը․ Հայկական բնապահպանական ճակատՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըԴու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ ՓաշինյանինԿիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանելԿոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել ենԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՂազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծենԻրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետԳրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումներըՓաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ ՊիպոյանԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ ԿոբախիձեՇոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրաԱյգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներԳերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. ՓեզեշքիանԿդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԱրագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ըԱրամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացել
Ամենադիտված