Ինչպե՞ս են մարդիկ ընդունել Ֆրունզիկ Մկրտչյանի արձանը Մինչև 2031-ը՝ խաղաղությո՞ւն․ անկլավների փոխանակո՞ւմ և Թուրքիայի հետ սահմանի բացո՞ւմ Փաշինյան․ հայկական արտադրանքը աստիճանաբար մուտք է գործում եվրոպական շուկա Սիսիանում 13-ամյա դստեր նկատմամբ սեռական բռնություն գործադրելու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել Ալիև․ «Բաքուն գրավելու մասին սպառնացողներն այսօր ադրբեջանական բանտերում են» Փաշինյան․ «Ասել եմ՝ Բելառուս չենք գնալու, չենք գնացել» Անձամբ եմ հորդորել գնան ու քանդեն բուդկաները՝ տարածքը վերադարձնեն. Նիկոլ Փաշինյան Ես սրտի օլիգարխ չունեմ, բա ուր ա՞ իմ միլիոնները, սրանից հետո դատի եմ տալու. Փաշինյան Փաշինյանը՝ COP17-ին Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցության մասին․ ինչ է հայտնի այս պահին Կանխավարկած և պլաններ այս պահին չունենք. Փաշինյանը՝ նախարարությունների ստեղծման կամ վերացման մասին Փաշինյան․ պետք է լուծում գտնել, որ սահմանին անկլավներ և էքսկլավներ չլինեն Քանի՞ անվճար խորհրդատվություն և այց է նախատեսված ապահովագրությամբ․ հարց՝ Ավանեսյանին 

Ադրբեջանցի դիվերսանտներն իրենց մեղավոր չեն ճանաչում Սմբատ Ցականյանի սպանության մեջ

Իրավունք

Ստեփանակերտում՝ ԼՂՀ վերաքննիչ դատարանում, փետրվարի 26-ին տեղի է ունեցել անցած տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի գործով վերաքննիչ դատական նիստը, որը վարել են դատավորներ Հրայր Աբրահամյանը և Կարեն Սաֆարյանը՝ Նորայր Գրիգորյանի նախագահությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, դատավոր Նորայր Աբրահամյանի կողմից նախ ընթերցվել են այն հոդվածները, ըստ որոնց մեղադրվում են Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիեւը, այնուհետև ամբաստանյալների փաստաբաններ Էրիկ Բեգլարյանը և Արկադի Իսրայելյանը ներկայացրել են բողոքարկման հետ կապված այն հիմնավորումը, ըստ որի, ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը չի բավարարում իրենց պաշտպանյալներին։ Էրիկ Բեգլարյանը նշել է, որ առաջին ատյանի դատարանի վճիռը իր պաշտպանյալ Ասկերովի մասով ենթակա է մասնակի բեկանման, իսկ Արկադի Իսրայելյանը պնդել է, որ իր պաշտպանյալի մասով վճիռը պետք է ամբողջությամբ բեկանվի։

Իր հերթին պետական մեղադրող Կարեն Գաբրիելյանը ներկայացրել է դատավարությանը վերաբերող փաստարկները և փորձաքննությունների արդյունքները, այդ թվում՝ լրտեսության, սպանության, կատարած նկարահանումների, երեխայի առևանգման և զենք-զինամթերքի մասով։ Իսկ սպանված Սմբատ Ցականյանի իրավահաջորդ Մեխակ Ցականյանն իր ելույթում նշել է, որ համաձայն չէ ամբաստանյալների բողոքարկմանը, քանի որ, իր կարծիքով, առաջին ատյանի դատարանը արդարացի որոշում է կայացրել։

Նիստի ընթացքում ամբաստանյալներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, ներկայացնելով իրենց բողոքները, մասնավորապես, նշել են, որ համաձայն չեն ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման հետ, քանի որ նրանք ղարաբաղա-ադրբեջանական սահմանը հատելիս չեն գիտակցել, որ այն անում են ապօրինաբար, լրտեսություն չեն կատարել և սպանության մեջ իրենց մեղավոր չեն ճանաչում: «Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ ես կապ չեմ ունեցել և չգիտեմ Հասան Հասանովը (հանցախմբի մյուս սպանված անդամը) արդյո՞ք եղել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակից, թե ոչ»,- դատական նիստի ժամանակ ասել է Դիլհամ Ասկերովը՝ հավելելով, որ ինքը չի սպանել երեխային, այլ սպանել է Հասան Հասանովը: Իսկ իր կատարած տեսանկարահանումների՝ համացանցում հայտնվելու վերաբերյալ Ասկերովը դժվարացել է պատասխանել, թե ով կարող է արած լինել դա:

Իր հերթին ամբաստանյալ Գուլիևը շարունակել է պնդել, որ իրեն ոչ մի հոդվածով մեղավոր չի ճանաչում։

Դատարանը, լսելով կողմերին, հաջորդ դատական նիստը նշանակել է մարտի 10-ին՝ ժամը 11։00-ին:

Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7-րդ, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիևին ՝ 5-րդ հոդվածների հատկանիշներով: Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առևանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն և ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաև կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Դիլհամ Ասկերովը դատապարտել է ցմահ, իսկ Գուլիևն էլ 22 տարվա ազատազրկման:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչպե՞ս են մարդիկ ընդունել Ֆրունզիկ Մկրտչյանի արձանըՄինչև 2031-ը՝ խաղաղությո՞ւն․ անկլավների փոխանակո՞ւմ և Թուրքիայի հետ սահմանի բացո՞ւմՓաշինյան․ հայկական արտադրանքը աստիճանաբար մուտք է գործում եվրոպական շուկաՍիսիանում 13-ամյա դստեր նկատմամբ սեռական բռնություն գործադրելու կասկածանքով տղամարդ է ձերբակալվելԱլիև․ «Բաքուն գրավելու մասին սպառնացողներն այսօր ադրբեջանական բանտերում են»Փաշինյան․ «Ասել եմ՝ Բելառուս չենք գնալու, չենք գնացել» Անձամբ եմ հորդորել գնան ու քանդեն բուդկաները՝ տարածքը վերադարձնեն. Նիկոլ Փաշինյան Ես սրտի օլիգարխ չունեմ, բա ուր ա՞ իմ միլիոնները, սրանից հետո դատի եմ տալու. Փաշինյան Փաշինյանը՝ COP17-ին Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցության մասին․ ինչ է հայտնի այս պահին Կանխավարկած և պլաններ այս պահին չունենք. Փաշինյանը՝ նախարարությունների ստեղծման կամ վերացման մասին Փաշինյան․ պետք է լուծում գտնել, որ սահմանին անկլավներ և էքսկլավներ չլինեն Քանի՞ անվճար խորհրդատվություն և այց է նախատեսված ապահովագրությամբ․ հարց՝ Ավանեսյանին Շաքիում վիրավորում ստացած կնոջ բուժման ծախսերը հոգում են մասնավոր միջոցներո՞վ․ Ավանեսյանի անդրադարձը Ծավի ջրի փորձաքննության արդյունքները կամփոփվեն առաջիկայում․ Ավանեսյան 2018 թվականից գիտության ֆինանսավորումն ավելացել է 2,8 անգամ՝ գրեթե եռապատկվել է. Փաշինյան Առաջնահերթությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումն է. ՓաշինյանՓաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել ․ Տիրադավների թիմը պառակտվել էՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱռավել ակտիվ ենք գործելու Հայաստանում ազատազրկված քաղբանտարկյալներին և պարոն Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարությունԱՄՆ երեք նահանգների իշխանությունները ստացել են կասկածելի փոշի պարունակող փաթեթներ Մենք կենտրոնացած ենք լինելու «հատիկ առ հատիկ»-ի, «լումա առ լումա»-ի եզրափակիչ արարի իրականացման վրա. Փաշինյան«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի էբոլա վիրուսի ներթափանցումը Հայաստան կանխելու նպատակով ՀԷՑ-ի սեփականատիրոջը փոխհատուցում կտրվի՞․ Փաշինյանը ներկայացրեց հաշվարկի մեխանիզմըՊենտագոնը 15 միլիարդ դոլար կծախսի նոր հրթիռների մշակման վրա Ռոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը կգրանցվեն որպես ՀՀ սեփականությունWSJ. Թրամփը պատրաստ է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության՝ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետո Փաշինյանը նպատակ է համարում մինչև 2031 թվականը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումըԱրտակ Բեգլարյան․ COP17-ում անտեսվում են արցախցիների իրավունքները, մեզ ասում են՝ մոռացեք վերադարձի մասինՀայ-թուրքական սահմանը կարող է բացվել ավելի շուտ, քան նոր բանագնաց կնշանակվի․ ՄիրզոյանԵս երբեք ուկրաինական հողերը չեմ ընդունի որպես ռուսական. ԶելենսկիԱյսօր Բաքվից օդանավ է ժամանելու ԵրևանԵրևանի դպրոցներից մեկում 12-ամյա երեխան պարբերաբար ենթարկվել է ծեծի և բուլինգի․ ՓաստաբանՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՄասկը հայտարարել է, որ ժամանակն է, որպեսզի Զելենսկին հրաժարական տա Ադրբեջանի հետ անկլավ-էքսկլավների փոխանակում կարող է լինել. Արարատ ՄիրզոյանԿառավարությունը ՀԷՑ-ի 100 տոկս բաժնետոմսերը կճանաչի հանրային գերակա շահԱլբանիայում անկարգությունների հետևանքով 29 մարդ է վիրավորվել WSJ. Սաուդյան Արաբիան Ռիադի օդանավակայանից հետ է կանչել մոտ 100 ինքնաթիռ COP17-ի նախաշեմին կառավարության շենքի մոտ արցախցիների իրավունքների պաշտպանության պահանջով բողոքի ակցիա է մեկնարկելWSJ. Թրամփ-Զելենսկի հարաբերությունները սկսել են վատթարանալ սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո ԱԳՄԱ նախարարությունում կայացել է Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի առանձնազրույցըԵմենի հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի «Eurofighter Typhoon» կործանիչը խոցելու մասինԱյս հարցը չի մոռացվելու, չի լռեցվելու և չի արժեզրկվելու անորոշ խոստումներով. Ալբերտ Հովհաննիսյանի հայրԹրամփը վստահ է, որ Կանադան կմիանա Միացյալ Նահանգներին Մասկը՝ Starlink-ի և Starshield-ի վերահսկողության մասին․ Ուկրաինան պետք է երախտապարտ լինի օգնության համարԱյսօր Բաքվի բանտում պահվող գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է«Kia»-ն Աղավնատուն-Ամբերդ ճանապարհին բախվել է քարերին. 2 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել էԵրբ ջնջվում է... ոգին. «Փաստ»«Հրապարակ»․ Կկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները«Հրապարակ»․ «Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին»
Ամենադիտված