Դուռը բանալիով բացելու պահին, ոստիկանները ձերբակալել են բնակարանագողին
Իրավունք
Ոստիկանության Շենգավիթի բաժնում մարտի 4-ին' կեսգիշերն անց, հաղորդում է ստացվել, որ փորձում են մտնել Մանթաշյան փողոցի 1-ին նրբանցքի 6-րդ շենքի բնակարաններից մեկը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, արագ դեպքի վայր հասած ոստիկանության ծառայողները, դուռը բանալիով բացելու պահին, բռնել և բերման են ենթարկել 1961թ. ծնված Հարություն Գ.-ին: Հարություն Գ.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին