Սառնակունք գյուղում վեճի ժամանակ 60-ամյա տղամարդու են դանակահարել
Իրավունք
Հիվանդանոցից ոստիկանության Սիսիանի բաժնում մարտի 4-ին` ժամը 18.05-ին, հաղորդում է ստացվել, որ «աջ աճուկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1955թ. ծնված Հայկ Գ.-ն:
Պարզել է, որ նույ ն օրը' ժամը 17.00-ի սահմաններում, Սառնակունք գյուղում'` Երևան-Մեղրի ճանապարհի աջ հատվածում գտնվող Հայկ Գ.-ին պատկանող առևտրի տնակում, վիճաբանության ժամանակ 1987թ. ծնված Արմեն Ա.-ն սուր-ծակող կտրող գործիքով հարվածել է Հայկ Գ.-ին` պատճառելով նշված վնասվածքը: Ըստ բժշկի տեղեկանքի' Հայկ Գ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Արմեն Ա.-ն բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին