Քննությունը կբացահայտի. Արդարադատության նախարարը՝ «Նուբարաշենի» սպանության դեպքի մասին
Իրավունք
Այսօր կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը մտահոգիչ համարեց երեկ «Նուբարաշեն» քկհ-ի մոտակայքում տեղի ունեցած սպանության դեպքը:
Լրագրողների այն հարցին, թե ինչի հետևանք է դեպքը, երբ օրը ցերեկով նման դեպք է տեղի ունենում, նախարարը պատասխանեց. «Քննությունը պետք է տա դրա պատասխանը»:
Հարցին էլ, թե իրավունք չունեի՞ն քկհ-ի անվտանգությունը հսկող ծառայողները դեպքի ժամանակ գործառույթներ իրականացնել՝ Մանուկյանն ասաց, որ դրանք բնորոշ են ոստիկանությանը կամ քննչական ծառայություններին: Դեպքը, սակայն, տեղի չի ունեցել քրեակատարողական հիմնարկի տարածքում:
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 4-ին կրակոցներ էին հնչել «Նուբարաշեն» քկհ-ի մոտակայքում: Կրակոցների հետևանքով մահացել է երեք անձ՝ Թադևոսյան Դրաստամատ Հակոբջանի, Ղազարյան Լևոն Միհրանի, Նազարյանց Մեսրոպ Ալեքսանդրի։
Հնչած կրակոցների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածով։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին