Որպես քաղաքապետարանի աշխատակից ներկայացած անձը 7 միլիոնից ավելի արժողությամբ հնաոճ իր է գողացել
Իրավունք
Ոստիկանության Կենտրոնականի բաժին է դիմել Երևան քաղաքի Կենտրոն համայնքի բնակչուհի Հ.-ն և հայտնել, որ փետրվարի 25-ին իր բնակարան է այցելել մի տղամարդ, ներկայացել որպես թաղապետարանի աշխատակից: Նրա հեռանալուց հետո կինը հայտնաբերել է, որ բնակարանից անհետացել է մեծ արժեք ներկայացնող հնաոճ շաքարամանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության ծառայողների ձեռնարկված միջոցառումների արդյունքում մարտի 10-ին պարզվել է, որ 1979թ. ծնված Գագիկ Ա.-ն փետրվարի 25-ին նշված բնակարանից հափշտակել է 7 միլիոն 180.000 դրամ արժողությամբ շաքարամանը: Գագիկ Ա.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին