Հայտնի է Էջմիածնում բանկի վրա հարձակված անձի ինքնությունը
Իրավունք
«ՎՏԲ-Հայաստան» բանկի Էջմիածնի մասնաճյուղի վրա մարտի 11-ին հարձակում կատարած անձը 37-ամյա Աշոտ Հ.-ն է: Նա ներխուժել էր բանկ և ատրճանակի սպառնալիքով գումար պահանջել: Մասնաճյուղի անվտանգության աշխատակիցը վնասազերծել է տղամարդուն, որից հետո ահազանգել է ոստիկանություն: Աշոտ Հ.ն բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին