Ոստիկանությունը հրապարակել է Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության մեջ մեղադրվողների լուսանկարները
Լուսանկարներ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկում 2015 թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված առանձնապես ծանր հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքի 104 և 235 հոդվածների հատկանիշներով մեղադրվող 1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանին (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանին (մականունը՝ Տլե) և 1984 թ. ծնված Վահան Հակոբյանին (մականունը՝ Գաստիկ) հայտնաբերելու ուղղությամբ:
Քաղաքացիներին կոչ ենք անում հիշյալ անձանց վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում զանգահարել 1-02, 56-12—32, 56-48-21, 55-31-61 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Տեղեկատվություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է:

1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյան (մականունը՝ Ծգլ),

1984 թ. ծնված Վահան Հակոբյան (մականունը՝ Գաստիկ)

1984 թ. ծնված Սարգիս Հախանումյան (մականունը՝ Տլե)


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից