52-ամյա տղամարդը գողություն է կատարել Երևանի մի շարք թաղամասերից
Իրավունք
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները մարտի 12-ին` ժամը 11.40-ին, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի Երևանյան խճուղու տներից մեկից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1963թ. ծնված Հարություն Ա.-ին:
Հարություն Ա.-ն խոստովանել է, որ 2014թ. դեկտեմբերից մինչև 2015թ. հունվարն ընկած ժամանակահատվածում Երևանի Ամիրյան փողոցում կայանված «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայից գողացել է հագուստ, ինչպես նաև Երևան քաղաքի տարբեր թաղամասերից կատարել է մի շարք գողություններ: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին